1

ՔՐԴՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

27 մարտի 2003 - 22:31 AMT  12:59 GMT
Համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Քրդստանի միջեւ, ինչպես նաեւ Քրդստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը, զգալիորեն կթուլացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում եւ վերջին հաշվով կստիպի համաձայնվել Հայաստանի հետ խնդիրների մի ողջ համալիրի լուծմանը, գտնում է Անդրանիկ Միհրանյանը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

27 մարտի 2003 - 22:17 AMT  12:59 GMT
Իրանում իրավիճակի հավանական բարդացումը, Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները եւ Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը կարող են Հայաստանի առջեւ այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնք նա ի զորու չէ լուծել ինքնուրույն, ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը:

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

27 մարտի 2003 - 21:25 AMT  12:59 GMT
Ստեղծվող կառույցը զբաղվելու է ողջ աշխարհի հայերի համար կենսական նշամակություն ունեցող խնդիրներով, այն է. աջակցություն Հայաստանի ամրապնդմանն ու զարգացմանը; Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար միասնական դիրքորոշման ձեւավորում; Հայկական համաշխարհային առեւտրաարդյունաբերական հոլդինգի ստեղծում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾԱԾ ԼՈՒՐԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԻ ԽՈՒՄԲ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

27 մարտի 2003 - 19:11 AMT  12:59 GMT
Հայաստանի ԱԳՆ-ում ապատեղեկատվություն են անվանել ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազամակերպության» հաղորդագրությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակաերտ են ժամանել մի խումբ իրաքահայեր:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՋՐԵՐԸ ԽԱԽՏԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԻ ՎԱՃԱՌՔԸ

27 մարտի 2003 - 19:06 AMT  12:59 GMT
Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը մարտի 26-ին ստացել է թուրքական կողմի հայցը` «Շեքել-բաբա» թուրքական նավի աճուրդային վաճառքը դադարեցնելու խնդրանքով, որը վրացի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2002թ. վերջին Վրաստանի տարածքային ջրերում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՀԻՐԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

27 մարտի 2003 - 18:41 AMT  12:59 GMT
Հայկական պատվիրակության ղեկավար` Հայաստանի առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի առեւտրի նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալիի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

27 մարտի 2003 - 18:16 AMT  12:59 GMT
2003 թվականի աշնանը Հայաստանը եվ Շվեդիան նախատեսում են պայմանագրեր ստորագրել «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ «Երկակի հարկումից խուսափելու մասին»:

ԵՎՐԱԲԱՆԿԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

27 մարտի 2003 - 18:15 AMT  12:59 GMT
Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության պոտենցիալ ներդնողներից մեկը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այդ նախագծի համար 300 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին որոշում կընդունի նրա բնապահպանական անվտանգության լրացուցիչ գնահատումից հետո միայն:

ԵՐԵՎԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԱՅՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՐԴԵՐԻ ԻԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

27 մարտի 2003 - 18:12 AMT  12:59 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հանրապետությունը հայտնվել է այն երկրների ցուցակում, որոնց դեմ Մարդու իրավունքների քրդական նախագիծ կազմակերպությունը դիմում է նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ԱՅՆ ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԻՆ, ԹՈւՅԼԱՏՐՎՈւՄ Է ԿԻՊՐՈՍԱԲՆԱԿ ԹՈւՐՔԵՐԻՆ

15 մարտի 2003 - 04:00 AMT  12:59 GMT
Հերթական անգամ թուրքերը ձախողել են ՄԱԿ-ի առաջարկած կիպրոսյան խնդրի կարգավորման պլանը: Մոտ երեք ամիս շարունակվող բանակցություններից հետո ինքնահայտարարված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Ռաուֆ Դենկտաշը մերժել է միջնորդների նախաձեռնությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանն անվանելով անընդունելի:
1
---