1

«WASHINGTON PROFILE»-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՈՒՆԵՆ

29 ապրիլի 2003 - 23:39 AMT  20:37 GMT
Հայաստանն ունի մոտավորապես 100 մարտական ինքնաթիռ, նույնքան էլ` Ադրբեջանը, ասվում է «Washington ProFile» տեղեկատվական գործակալության կողմից պատրաստված «Ռազմական ավիացիայի դար» նյութում:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎՐԱ

29 ապրիլի 2003 - 23:11 AMT  20:37 GMT
«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության ակտիվիստների մի խումբ պահանջել է երկրից արտաքսել Լեյլա Յունուսին, Էլդար Զեյնալովին եւ ուրիշ իրավապաշտպանների:

ԻՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԻՋՆՈՐԴԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

29 ապրիլի 2003 - 22:56 AMT  20:37 GMT
Այդ մասին երեկ երեկոյան Բաքվում հայտարարել է Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին:

ԹՈՒՐՔԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ

29 ապրիլի 2003 - 22:55 AMT  20:37 GMT
Ցույցի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով այն անձանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել պատմությունը, օգտվել թուրքական կամ խորհրդային արխիվներից, որոնք վկայում են, որ «20-րդ դարի սկզբին Անգլիան, Ֆրանսիան եւ Ցարական Ռուսաստանը Օսմանյան Կայսրությունը մասնատելու նպատակով հրահրել են հայերին»:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՉԵՌՆՈԲԻԼՅԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅԵՐԻ

29 ապրիլի 2003 - 22:11 AMT  20:37 GMT
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոն հայտարարել է նաեւ գեներալ Աստվածատուր Պետրոսյանին (հետմահու) «Մարտական ծառայությունների» շքանշանով պարգեւատրելու մասին` Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի ազատագրման մարտերին մասնակցելու համար:

ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

29 ապրիլի 2003 - 19:57 AMT  20:37 GMT
Համենայն դեպս, «Հայաստան» միջազգային օդանավակայանում եւ այլ վերահսկիչ անցակետերում սահմանված է սանիտարային վերահսկողություն, նախարարություններին եւ գերատեսչություններին առաջարկվել է սահմանափակել այցերն այն երկրներ, որտեղ արձանագրվել է համաճարակ:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԵՆ ԴԵՊԻ ԱՄՆ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

29 ապրիլի 2003 - 19:52 AMT  20:37 GMT
Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, բավականին հատկանշական է այդ կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը, որը համաձայնվել է հունիսին իր տարածքում անցկացնել ՆԱՏՕ-ի զորավարժություններ Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ, ինչը մինչեւ վերջերս անհնարին էր համարվում:

ՖԻՖԱ-Ի ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ

29 ապրիլի 2003 - 19:52 AMT  20:37 GMT
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում 113-րդ տողից բարձրացել է 105-րդ տողը:

ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՆՈՐ, ՈՐՔԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

29 ապրիլի 2003 - 19:49 AMT  20:37 GMT
Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովի խոսքերով` ներկայումս համանախագահներն ունեն բանաձեւի ուրվագիծ, որը կարող է հետաքրքրել ինչպես Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ Ադրբեջանին:

ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

28 ապրիլի 2003 - 05:00 AMT  20:37 GMT
Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:
1
---