12

ԻՐ 79-ԱՄՅԱԿԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

22 մայիսի 2003 - 23:35 AMT  02:00 GMT
«Կյանքումս առաջին անգամ ես ուզում եմ տոնել իմ ծննդյան օրը Հայաստանում», - լրագրողներին է հայտարարել Երեւանում գտնվող հանրահռչակ երգիչը:

ՄՈՍԿՎԱՆ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ, ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

22 մայիսի 2003 - 23:25 AMT  02:00 GMT
Հայաստանը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը հետագայում մեծ շահաբաժիններ կբերի, նշել է Իրինա Խակամադան:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄԸ

22 մայիսի 2003 - 22:39 AMT  02:00 GMT
«Զաման» թերթի համաձայն, ԱՄՆ ազդեցիկ հրեական կազմակերպություններից մեկը` Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Անկարայի դիրքորոշումը ԱՄՆ-ի հանդեպ, ընդգծելով, որ նախորդ տարիներին հրեական կազմակերպությունները բազմիցս անգամ օգնել են թուրքերին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու հարցում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

22 մայիսի 2003 - 22:38 AMT  02:00 GMT
Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել «Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների գործարարներին մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրելու առաջարկին:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

22 մայիսի 2003 - 20:09 AMT  02:00 GMT
«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հարցերի ամենալայն շրջանակի առումով», - նշել է Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

22 մայիսի 2003 - 20:08 AMT  02:00 GMT
Մոսկվայի ՆԳ վարչության անձնագրավիզային վարչության պետի խոսքերով, «ՌԴ քաղաքացիության մասին» նոր օրենքի ընդունումից հետո 100 անգամ կրճատվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

22 մայիսի 2003 - 18:54 AMT  02:00 GMT
Բալկանյան թերակղզու, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Բուխարեստ է մեկնել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

22 մայիսի 2003 - 18:43 AMT  02:00 GMT
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Փարիզ «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղիները» թեմային նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ

22 մայիսի 2003 - 18:42 AMT  02:00 GMT
Այժմ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը կարող է ներկայացնել փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը:

ԲԱՔՎՈւՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

17 մայիսի 2003 - 05:00 AMT  02:00 GMT
Այս օրերին ամբողջ աշխարհում տոնում են Իսրայելի պետության ձեւավորման 55-րդ տարելիցը: Ադրբեջանական հակասեմիտները որոշել են յուրովի տոնել այդ օրը: Անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրքաղաքում վահաբիթթական բազմաթիվ կազմակերպություններից մեկի անդամը գազանորեն սպանել է ծեր հրեուհու: 25-ամյա բաքվեցի Էլդարն իր արարքը բացատրել է նրանով, որ հրեուհուն սպանելով ցանկացել է «աստվածահաճու գործ» անել եւ դրախտ ընկնել: Իսրայելական մամուլն անմիջապես արձագանքել է կատարվածին: Թել-Ավիվում հրատարակվող «Yedi'ot Aharonot» թերթի տվյալներով, «տարեց կնոջը սպանող մուսուլմանը խոստովանել է, որ տեղական ծայրահեղական խմբավորումներից մեկի կողմնակիցն է»:
12
---