1

ԲԱՔՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

21 հունիսի 2003 - 18:52 AMT  00:59 GMT
Հարցմանը մասնակցած 92 ադրբեջանցի քաղաքական գործիչներից 28-ը գտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

ԲԵՌԼԻՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՒՄ Է ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ

21 հունիսի 2003 - 18:45 AMT  00:59 GMT
Հայցը ներկայացրել է գերմանացի իրավաբան Ստեփան Թաշյանը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներ, նախկին խորհրդային ռազմագերիներ 82-ամյա Իշխան Մելքոնյանի եւ 79-ամյա Պարգեւ Զաքարյանի շահերը:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԳՆԴԱՊԵՏԸ

21 հունիսի 2003 - 18:42 AMT  00:59 GMT
Հայաստանում ընթացող «Cooperative Best Effort-2003» զորավարժությունների համահրամանատար Ահմեդ Կաբակի խոսքերով, Հայաստանի զինված ուժերի զինվորներն ու սպաները ոչ մի բանով չեն զիճում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մնացած մասնակիցներին:

ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԸ, ԹՈւՐՔԸ, ԱՄՐԻԿԱՑԻՆ Ու ՌՈՒՍԸ

19 հունիսի 2003 - 05:00 AMT  00:59 GMT
Հայասատանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն ի խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները: 19 երկրներից ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացվող կրթական ծրագրի նպատակն է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների եւ անդամ-պետությունների մասնակցությամբ իրականացվող բազմազգ գործողությունների ընթացքում զարգացնել հետեւակային ուժերի փոխգործակցությունը: Զորավարժությունների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանք առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Աննախադեպ է այն, որ դրանց մասնակցում է Ռուսաստանը: Բացի այդ, հատկանշական է, որ չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա բարդ հարաբերություններին, Թուրքիան ուղարկել է իր սպաներին:
1
---