ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԸ, ԹՈւՐՔԸ, ԱՄՐԻԿԱՑԻՆ Ու ՌՈՒՍԸ

19 հունիսի 2003 - 05:00 AMT  20:19 GMT
Հայասատանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն ի խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները: 19 երկրներից ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացվող կրթական ծրագրի նպատակն է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների եւ անդամ-պետությունների մասնակցությամբ իրականացվող բազմազգ գործողությունների ընթացքում զարգացնել հետեւակային ուժերի փոխգործակցությունը: Զորավարժությունների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանք առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Աննախադեպ է այն, որ դրանց մասնակցում է Ռուսաստանը: Բացի այդ, հատկանշական է, որ չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա բարդ հարաբերություններին, Թուրքիան ուղարկել է իր սպաներին:
---