1

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

26 հունիսի 2003 - 22:43 AMT  03:23 GMT
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմն այսօր հայտարարել է, որ երկաթուղային գիծը կապահովի Թուրքիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների տեղափոխումը, ինչպես նաեւ կմիանա Հեռավոր Արեւելք տանող երկաթուղային մայրուղուն:

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

26 հունիսի 2003 - 22:37 AMT  03:23 GMT
Ինչպես հանդիպումից առաջ հաղորդել է Վրաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Գեորգի Նիժարաձեն, նա մտադիր է Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարար Վլադիմիր Սազոնովին առաջարկել ստեղծել միասնական փորձագետների խումբ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վիճակը գնահատելու նպատակով, տրամադրելով նրանց անվտանգ աշխատանքի երաշխիքներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26 հունիսի 2003 - 22:31 AMT  03:23 GMT
Հոկտեմբերի 10-11 նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Մինսկ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՆԱՑՈՂ ՄԱՅՐ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

26 հունիսի 2003 - 22:28 AMT  03:23 GMT
Վրաստանի էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավայի խոսքերով, նման ներդրումներ պատրաստ է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ը, քանի որ Վրաստանը նման միջոցներ չունի:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ

26 հունիսի 2003 - 20:13 AMT  03:23 GMT
Զոհվածներից երկուսը խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկներն են:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26 հունիսի 2003 - 19:20 AMT  03:23 GMT
Ադրբեջանի նոր Ընտրական օրենսգիրքը բավարար հիմք է ստեղծել երկրում առաջիկա նախագահական ընտրությունները կասկածի տակ դնելու համար, ասվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Ասիմ Մոլլազադեի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլու տարածած հայտարարության մեջ:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ

26 հունիսի 2003 - 19:17 AMT  03:23 GMT
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի խոսքերով, «զեկույցում հիշատակվում են նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնց ազատ արձակումը վատնգ է ներկայացնում ադրբեջանական պետության համար»:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԲՆՈՒՅԹ ՉԵՆ ԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

26 հունիսի 2003 - 19:16 AMT  03:23 GMT
Արթուր Ռասիզադեն չի բացառել, որ Հայաստանում վաճառքի է հանվել Ադրբեջանի մասնավոր ֆիրմաների արտադրած ալյուրը, որը կարող էր այնտեղ հայտնվել վրացի միջնորդների միջոցով:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

26 հունիսի 2003 - 19:14 AMT  03:23 GMT
Այդ մասին ասվում է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանին ուղղված ֆեդերացիայի նամակում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈւՄԸ ԿՃԵՂՔՎԻ ՄԵԿՈւԿԵՍ ՏԱՐՈւՑ

25 հունիսի 2003 - 05:00 AMT  03:23 GMT
Այսօր Թբիլիսիում բանակցություններ են սկսվել Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթգծի գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, որոնք առնչվում են երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածի շահագործման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը:
1
---