1

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6 օգոստոսի 2003 - 23:44 AMT  11:30 GMT
Նշանակվել են ավիացիայի եւ ռազմա-ծովային նավատորմի նոր հրամանատարներ եւ Ազգային անվտանգության խորհրդի նոր ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻԶԱՅՈՎ 1000-ՐԴ ԱՅՑԵԼՈՒՆ

6 օգոստոսի 2003 - 23:21 AMT  11:30 GMT
Որպես էլեկտրոնային վիզայի 1000-րդ ստացողի, Սոսի Մազմանյանին, որը Երեւան կժամանի ամերիկյան Քընեկտիկուտ նահանգից, հնարավորություն կընձեռնվի այցելել արտաքին գործերի նախարարություն ու հանդիպել նախարար Վարդան Օսկանյանի հետ:

ՄՈՍԿՎԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

6 օգոստոսի 2003 - 22:43 AMT  11:30 GMT
Այդ մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունում:

ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

6 օգոստոսի 2003 - 22:03 AMT  11:30 GMT
Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում անհայտ անձանց կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է երեք ժամկետային զինծառայող:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԻՐ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

6 օգոստոսի 2003 - 20:30 AMT  11:30 GMT
Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջընթացի հասնելը բարձրագույն առաջնայնություն է հանդիսանում ԱՄՆ-ի համար, ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Փոլ Քելլի նամակում` կոնգրեսական Ֆրենք Փալլոնեի վերջերս կայացած ամերիկա-թուրքական բանակցությունների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

6 օգոստոսի 2003 - 20:06 AMT  11:30 GMT
Ադրբեջանական բանակի հինգ զինծառայողներ զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս` ականի պայթյունից:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԱՇԽՈՒԺՈՐԵՆ ԿԶԱՐԳԱՆԱ

6 օգոստոսի 2003 - 19:40 AMT  11:30 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների մի շարք փոխայցեր:

ԱՄՆ-Ն ՔԱՅԼԵՐ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

6 օգոստոսի 2003 - 19:39 AMT  11:30 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, կոալիցիայի ուժերը միջոցներ են ձեռնարկում Իրաքում իրավիճակի կարգավորման համար, ինչը համապատասխանաբար կհանգեցնի երկրում էթնիկ խմբերի դրության բարելավմանը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԱՄՆ

6 օգոստոսի 2003 - 19:36 AMT  11:30 GMT
Այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի նախագահին Անկարայից տեղափոխել են ամերիկյան Քլիվլենդ քաղաք` հետազոտումն ու բուժումը շարունակելու նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  11:30 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---