12

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

4 հոկտեմբերի 2003 - 00:06 AMT  12:27 GMT
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող, որն ավելի վաղ ձերբակալվել էր հայկական կողմից:

ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎԱՂԱԺԱՄ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3 հոկտեմբերի 2003 - 23:55 AMT  12:27 GMT
Մեկնաբանելով Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ում ինտեգրվելու ձգտումը, ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեսպինա-Ինո Աֆենտուլին նշել է, որ մինչեւ տարածաշրջանում առկա հակամարտությունները չկարգավորվեն, վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԴ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅԺՄԵԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ

3 հոկտեմբերի 2003 - 23:50 AMT  12:27 GMT
Գագիկ Հարությունյանի կարծիքով, այսօր իրավիճակը երկրում փոքր-ինչ փոփոխվել է 2003 թ. ապրիլի համեմատ եւ այդ ժամանակ առկա հասարակական դիմակայություն չի նկատվում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ

3 հոկտեմբերի 2003 - 23:18 AMT  12:27 GMT
Հայկական կոնյակի մեծածախ գների 10-20%-ով բարձրացման պատճառը «Պեռնո Րիկար Ռուս» ընկերության տնօրեն Օլեգ Բուկինը բացատրել է Հայաստանում խաղողի ցածր բերքով:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՊԱՌԱԿՏՄՆԱ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

3 հոկտեմբերի 2003 - 22:05 AMT  12:27 GMT
«Ես ուշադրություն չեմ դարձնում դաշինքի ներսում սեպ խրելու նման կարգի փորձերին», - հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի նաղագահը` մեկնաբանելով իր եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի միջեւ ծագած տարաձայնությունների մասին լուրերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ

3 հոկտեմբերի 2003 - 20:32 AMT  12:27 GMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախարարին տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների ԱԳ նախարար Յաապ դե Հոոպ Շեֆերի հետ իրենց հանդիպման մանրամասներին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ՀԱՇՏՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ»

3 հոկտեմբերի 2003 - 20:07 AMT  12:27 GMT
Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, Անկարայում հայտարարել է Ահմեդ Սեզերը:

ԱՄՆ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆԸ

3 հոկտեմբերի 2003 - 19:12 AMT  12:27 GMT
Խոսելով Հարավային Կովկասի զարգացման մասին չի կարելի լուրջ ուշադրություն չդարձնել ղարաբաղյան խնդրի վրա, Ստեփանակերտում հայտարարել է Անցումային շրջանում ժողովրդավարությունների ամերիկյան ինստիտուտի ղեկավար, ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը:

ԹԵՆԻՍԻՍՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՆՑԵԼ Է «ԿՐԵՄԼԻ ԳԱՎԱԹԻ» ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ

3 հոկտեմբերի 2003 - 18:51 AMT  12:27 GMT
Երկրորդ փուլում նա հաղթել է այդ մրցույթի հնգակի գավաթակիր Եվգենի Կաֆելնիկովին:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՑ

3 հոկտեմբերի 2003 - 18:48 AMT  12:27 GMT
Ադրբեջանի գործող նախագահը հանել է իր թեկնածությունը ի օգուտ որդու եւ երկրի վարչապետի Իլհամ Ալիեւի:
12
---