12

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23 հոկտեմբերի 2003 - 00:05 AMT  20:07 GMT
Այժմ վաղ է խոսել թուրքական կողմից Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի բացման առնչությամբ որեւէ ակնկալիքների մասին, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Զուլֆուղարովը:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՈՒԿՐԱԻՆԱ

23 հոկտեմբերի 2003 - 00:00 AMT  20:07 GMT
Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել օրերս Ուկրաինայի կառավարության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի եւ Կիեւում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հանդիպման ընթցաքում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ

22 հոկտեմբերի 2003 - 23:03 AMT  20:07 GMT
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ

22 հոկտեմբերի 2003 - 23:02 AMT  20:07 GMT
Հայաստանի խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը:

«ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕԳՏԻՆ

22 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT  20:07 GMT
«Ինձ թվում է, հիմքեր կան փորձելու կողքի դնելքաղաքական խնդիրները եւ լուծել ռեալ գործնական հարցեր»,-ասել է Անատոլի Չուբայսը:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ

22 հոկտեմբերի 2003 - 22:52 AMT  20:07 GMT
Այսօր Երեւանում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՌԱՕ «Ռուսաստանի ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը արձանագրություն են ստորագրել էլեկտրաէներգիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ:

ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԿԻՍՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔԸ

22 հոկտեմբերի 2003 - 20:24 AMT  20:07 GMT
Յապ դե Հուպ Շեֆերը նաեւ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ժամանակն է փոփոխելու միջազգային միջնորդների ձեւաչափը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի:

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

22 հոկտեմբերի 2003 - 20:18 AMT  20:07 GMT
Երկօրյա այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հայթաչ Հայդմանը:

ԱՄՆ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆԸ

22 հոկտեմբերի 2003 - 19:34 AMT  20:07 GMT
Ընդ որում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Էրելին նշել է, որ «Միացյալ Նահանգներն աշխատելու են ընտրված նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կառավարության հետ»:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀՈՐ ԳՈՐԾԸ

22 հոկտեմբերի 2003 - 19:32 AMT  20:07 GMT
«Ես կշարունակեմ ազատ հասարակության եւ ժողովրդավարության զարգացման կուրսը»,-հավաստիացրել է Ադրբեջանի նախագահ ընտրված Ալիեւ-կրտսերը:
12
---