12

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ ԵՆ 28 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

29 հոկտեմբերի 2003 - 23:03 AMT  18:52 GMT
Բավարարվել է 12-ըդիմում, որոնցից 11-ը ստացվել էր Իրաքի քաղաքացիներից, իսկ 1-ը` ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացուց:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՅԹԵԼ Է ՈՒԹ ՄԱՐԴ

29 հոկտեմբերի 2003 - 22:50 AMT  18:52 GMT
Բրիտանական սակրավորների գնահատմամբ, ԼՂՀ տարածքում մնում է դեռեւս շուրջ 10 հազար միավոր չպայթած զինամթերք:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ

29 հոկտեմբերի 2003 - 22:49 AMT  18:52 GMT
Ադրբեջանի «Մուսաիր Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը գտնում է, որ հոկտեմբերի 15-16 Բաքվում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպված են եղել մի շարք այլ պետությունների, մասնավորապես, Իրանի աջակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆ

29 հոկտեմբերի 2003 - 21:54 AMT  18:52 GMT
Տեղի կունենան հայ-հնդկական բանակցություններ, որոնց արդյունքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

ՀԱՅԸ ՀԱՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

29 հոկտեմբերի 2003 - 21:43 AMT  18:52 GMT
Իր ինքնաբացարկը Վան Բայբուրդյանը պատճառաբանել է նրանով, որ մի քանի հայ թեկնածուների առկայության դեպքում մեծամասամբ հայերով բնակեցված Ծալկայի շրջանում խորհրդարան կարող է անցնել ոչ հայ պատգամավոր:

ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՏՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

29 հոկտեմբերի 2003 - 21:40 AMT  18:52 GMT
15-րոպեանոց «Ուրարտուի ժառանգորդները» հաղորդումը կհեռարձակվի ժամանակավոր դադարից հետո` նոյեմբերի 1-ից:

ՂԱՐԱԲԱՂԻ ՖԻՏՈԹԵՅԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Է ՍՏԱՑԵԼ

29 հոկտեմբերի 2003 - 21:38 AMT  18:52 GMT
«Բնության գանձեր» ապրանքանիշով ԼՂՀ-ի արտադրանքը Մոսկվայում կայացած «Առողջություն-2003» ցուցահանդեսում նվաճել է 2-րդ մրցանակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐԸ

29 հոկտեմբերի 2003 - 19:14 AMT  18:52 GMT
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է այդ ընկերության հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները, ձգտում է իր երկրում ունենալ կապի ժամանակակից որակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՊՈԼԻ ՈՍԿԵ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ

29 հոկտեմբերի 2003 - 18:33 AMT  18:52 GMT
Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հրավերով օրերս պաշտոնական այցելություն է կատարել Լիոնում գտնվող Ինտերպոլի կենտրոնակայան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ` ԱՅԴ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

29 հոկտեմբերի 2003 - 17:55 AMT  18:52 GMT
Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում կայացել է Հարություն Շիխլանյանին երկու մեդալով պարգեւտրման արարողությունը` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում ծառայելու համար:
12
---