12

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐՔԻՆ ԳՆԵՐՈՎ ԶԵՆՔ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԿՎԱՃԱՌԻ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻՆ

11 փետրվարի 2004 - 22:41 AMT  11:41 GMT
«ՌԴ նախագահի հանձնանարարությամբ ուսումնասիրվում են ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցներին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Կիրգիզիային եւ Տաջիկստանին Ռուսաստանի ներքին գներով զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունները», - ասել է Վլադիմիր Ռուշայլոն:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

11 փետրվարի 2004 - 22:20 AMT  11:41 GMT
«Բանակցությունների տարիները, որոնք եղել են ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բնական է, դրել են այն հիմքը, որի վրա պետք է կառուցվի հակամարտության կարգավորման բուրգը»,- ասել է Ռուբեն Շուգարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԶՈՒԳԱԴԻՊՈՒՄ, ՔԱՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

11 փետրվարի 2004 - 21:47 AMT  11:41 GMT
Ռուբեն Շուգարյանի խոսքերով, Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր ձգտում են անդամակցել եվրոպական կառույցներին եւ «ղարաբաղյան հարցի լուծումը փորձաքար է դարձել այդ ընդհանուր նպատակներին հասնելու համար»:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 25-50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ»

11 փետրվարի 2004 - 21:31 AMT  11:41 GMT
Ադրբեջանի փոխվարչապետի խոսքերով` «կառավարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին` տարածքների վերականգնման նոր ծրագրի համատեղ նախապատրաստման եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծման առիթով»:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴՐԱՄԱՆԵՆԳ

11 փետրվարի 2004 - 20:52 AMT  11:41 GMT
Մոսկվայի Ներքին գործերի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի 43-ամյա գործազուրկ մի քաղաքացի, որը փորձել է իրացնել 13 հատ կեղծ 100-դոլարանոց:

ԲԱՔՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԻԿԵՏԸ

11 փետրվարի 2004 - 20:51 AMT  11:41 GMT
«Հուրիեթ» թերթի աշխատակիցները փորձել են պիկետ անցկացնել` պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն եւ «Բաքի-Խաբար» թերթի աշխատակից Սադիգ Իսմայլովին:

ԵՐԵՎԱՆՑԻ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ

11 փետրվարի 2004 - 19:12 AMT  11:41 GMT
Վրաստանի ոստիկանները ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու, որը մի քանի օր առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող ավտոկայանատեղից մեղսակիցների հետ առեւանգել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ

11 փետրվարի 2004 - 18:54 AMT  11:41 GMT
Փետրվարի 3-ին Իսմայիլ Փիրվերդիեւը մոլորվել էր Հայաստանի հետ սահմանի Նախիջեւանի հատվածում եւ գերի ընկել:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԷԼԻՏԱՅԻՆ «ՆՈՐԴ» ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

11 փետրվարի 2004 - 18:07 AMT  11:41 GMT
Երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Երեւանում առաջին էլիտային «Նորդ» վարչական բնակելի համալիրի շինարարության նախագծի շնորհանդեսը:

ՏՈՒԱՊՍԵՈՒՄ ԴԱՏԱՎԻՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

11 փետրվարի 2004 - 18:05 AMT  11:41 GMT
Տուապսեի շրջանի Շահումյան ավանի հայկական համայնքի ղեկավար Մակար Քոչյանին սպանողների նկատմամբ 8-10 տարի ազատազրկման դատավճիռ է կայացվել:
12
---