1

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28 փետրվարի 2004 - 19:53 AMT  20:08 GMT
Պաշտոնական Բաքվի ներկայիս ոչ կառուցողական դիրքորոշումը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ամբողջ գործընթացի վրա, ասել է Վարդան Օսկանյանը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿՎԱԾ ՉԷ ԿԱՊԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՏ

28 փետրվարի 2004 - 19:33 AMT  20:08 GMT
«Քանի դեռ հարցը կարգավորված չէ, տեսականորեն պատերազմի վերսկսումը հնարավոր է, սակայն դա ավելի շատ կապված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, մեր երկրի տնտեսական զարգացման ու ռազմական ներուժի հետ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԽՈՇՈՐՆԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

28 փետրվարի 2004 - 18:41 AMT  20:08 GMT
Ջոն Օրդուեյի խոսքերով, Վաշինգտոնի վարչակազմը առաջարկել է ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալը` հաշվի առնելով ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացման հարցերում պաշտոնական Բաքվի կարիքները:

ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

28 փետրվարի 2004 - 17:38 AMT  20:08 GMT
Մոսկվայի քաղաքապետը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ գործարարների մասնակցությամբ մանրածախ առեւտրի զարգացմանը:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

28 փետրվարի 2004 - 17:36 AMT  20:08 GMT
Այդ գաղափարն առաջադրվել է Քրիստիան Փոնսլեի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հայտնի ռուսաստանցի գործարար եւ Համաշխարհային հայկական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱԻԹՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

28 փետրվարի 2004 - 17:33 AMT  20:08 GMT
Ակցիայի մասնակիցները Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին կհանձնեն 1988 թվականի փետրվարի 26-29 Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հատուկ դիմում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԳՈՀ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

27 փետրվարի 2004 - 04:00 AMT  20:08 GMT
Եվրոպայի խորհրդարանը լսեց «Կանաչներ» կուսակցության անդամ, շվեդ պատգամավոր Պեր Գարտոնի պատրաստած Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող զեկույցը, որից հետո ընդունեց «ԵԽ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» օրինագիծը: Այս կարեւորագույն փաստաթուղթը, որը կանխորոշելու է տարածաշրջանում Եվրախորհրդի գործունեության ռազմավարությունը, նախատեսում է ներգրավել երեք հարավկովկասյան պետություններին «Եվրոպայի ընդլայնում, նոր հարեւաններ» ծրագրում: Դրա վերջնական հաստատման դպեքում Հայաստանը ձեռք կբերի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտա հուսալ ԵՄ-ի անդամակցությանը: Ավելին, ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա օգտվել որոշ իրավունքներից, որոնք այսօր ունեն միայն Եվրամիության լիիրավ անդամները: Սա, մասնավորապես, վերաբերում է մարդկանց, ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների տեղափոխման ազատությանը:
1
---