12

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԴԻՄԵԼ ԲԱՔՎԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

18 հունիսի 2004 - 00:02 AMT  07:11 GMT
Թբիլիսիյում Ադրբեջանի դեսպանատունը հաղորդել է, որ ոչ մի տեղեկություն չունի հայ զինվորականների ծրագրերի վերաբերյալ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆԵԼ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀՐԱԴԱԴԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՀՊԱՆՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

17 հունիսի 2004 - 23:38 AMT  07:11 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մտահոգություն է հայտնել վերջին ժամանակներս հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է

17 հունիսի 2004 - 22:55 AMT  07:11 GMT
Երեւանում երեկվա հանրահավաքում ընդդիմության ղեկավարները հայտարարեցին, որ «Արդարություն» դաշինքին եւ նրա հիմնական դաշնակից «Ազգային միաբանություն» կուսակցությանը ժամանակ է պետք քաղաքական պայքարի նոր ձեւերի շուրջ մտածելու համար:

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՋՈՆ ԷՎԱՆՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ

17 հունիսի 2004 - 20:28 AMT  07:11 GMT
Հայաստանում ԱՄՆ ապագա դեսպանը նշել է, որ պատրաստվում է հաճախակի քննարկումներ անցկացնել Թուրքիայի հետ` Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Անկարային խթանելու նպատակով:

ԲՐԻՏԱՆԱԲՆԱԿ ԹՈՒՐՔԵՐԸ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ ԳՎԻՆԵԴԻ ԿՈՄՍՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

17 հունիսի 2004 - 20:07 AMT  07:11 GMT
«Թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտեի» պատվիրակությունը հանդիպել է Գվինեդի կոմսության խորհրդի անդամներին եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ճշմարտություն պարունակող փաստաթղթեր եւ լուսանկարներ»:

ԱՆՏՎԵՐՊԵՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

17 հունիսի 2004 - 19:21 AMT  07:11 GMT
Սեպտեմբերի 16-21-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում հայ համայնքը կանցկացնի hայկական մշակույթի օրեր, որի շրջանակներում կբացվի նաեւ հայ գրքի ցուցահանդես:

ԱՌԱՋԻԿԱ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՄՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

17 հունիսի 2004 - 19:02 AMT  07:11 GMT
ԱՄՆ հանդես է գալիս Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ՆԱՏՕ-ի խորհրդատվական առաքելությունների բացման օգտին, «որոնք կաշխատեն տեղական կառավարությունների հետ պաշտպանական բարեփոխման եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԱՆԵՐԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԻԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

17 հունիսի 2004 - 18:43 AMT  07:11 GMT
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

17 հունիսի 2004 - 18:11 AMT  07:11 GMT
Հունիսի 18-19 Երեւանում կկայանա Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի առաջին նիստը աշխարհի տարբեր երկրներից հայազգի խորհրդարանականների մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊԿ ԵՎ ԵՎՐԱՍՏԸ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

17 հունիսի 2004 - 18:09 AMT  07:11 GMT
Հունիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք:
12
---