1

ԵՐԿՐՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 20 ՄԼՆ ԵՎՐՈ

7 հուլիսի 2004 - 00:24 AMT  19:24 GMT
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, միջոցները կուղղվեն երկրի բյուջեի ծախսային մաս:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 հուլիսի 2004 - 23:54 AMT  19:24 GMT
Հայաստանի (Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ) Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանն անդամակցության կապակցությամբ հուլիսի 7-ին Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

6 հուլիսի 2004 - 23:15 AMT  19:24 GMT
Սերգեյ Լավրովի խոսքերով, Հայաստանը ռուսաստանյան քաղաքականության գերակայություններից մեկն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱ-ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՏԻՎ ԱՆԴԱՄ

6 հուլիսի 2004 - 23:14 AMT  19:24 GMT
Այդ մասին հայտարարվել է ՀԵՄ-ի օրերս կայացած հերթական գագաթնաժողովի ընթացքում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

6 հուլիսի 2004 - 20:46 AMT  19:24 GMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր են քննարկել Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԲՆԱԿ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՇՐՋԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

6 հուլիսի 2004 - 20:27 AMT  19:24 GMT
Վրաստանում ընթանում են տեղի ադրբեջանցիների զանգվածային ցույցեր` ի բողոք վրացական իշխանությունների կողմից իրենց նկատմամբ կիրառվող «պատժիչ գործողությունների, հալածանքների եւ ձերբակալությունների»:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

6 հուլիսի 2004 - 19:26 AMT  19:24 GMT
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են այդ երկրի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդին` հայերեն հեռուստա եւ ռադիոհեռարձակումներ սկսելու պահանջով:

ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԳԻՉԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ

6 հուլիսի 2004 - 18:54 AMT  19:24 GMT
Հուլիսի 2-4-ը Նովոռոսիյսկում կայացած «Ծովային հանգույց-2004» երգի միջազգային երրորդ փառատոնում երեւանցի երգիչ Արա Մարտիրոսյանն արժանացել է գլխավոր մրցանակին:

ԷԴԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

6 հուլիսի 2004 - 18:52 AMT  19:24 GMT
Շոտլանդիայի մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ԷՐԴԱԳՈՆԻՑ

30 հունիսի 2004 - 05:00 AMT  19:24 GMT
«Թուրքական իշխանության դիրքորոշման մեջ ակնհայտ փոփոխություններ կան: Անկարան ցանկություն է հայտնել նորմալացնել երկկողմ հարաբերությունները»,- Ստամբուլից վերադառնալուց հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի նշած առաջընթացը նկատելի է նաեւ թուրք առաջնորդների հրապարակային ելույթներից: Չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմարշի, որ հրաժարվե էր մասնակցել Թուրքիայի տարածքում ընթացող գագաթաժողովի աշխատանքներին, Ռեջեբ Էրդագոնը գագաթաժողովի ընթացքում իրեն բավականաչափ զուսպ էր պահում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Պաշտոնական Երեւանին հասցեագրված ազդակներն ընդունված են:
1
---