ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԼԱՆԻ» ՄԱՍԻՆ

8 հուլիսի 2004 - 18:04 AMT  18:30 GMT
Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր վերջերս Վաշինգտոնը առաջարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագիծ, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին զիջի Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու մեջ մտնող երեք շրջաններ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

8 հուլիսի 2004 - 17:43 AMT  18:30 GMT
Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնությունում կես տարի ժամկետով:

ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

8 հուլիսի 2004 - 17:41 AMT  18:30 GMT
Հայաստանի արտգործնախարարի խոսքերով, «կա հրավեր Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ կա Վլադիմիր Պուտինի սկզբունքային համաձայնությունը»:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ԷՐԴԱԳՈՆԻՑ

30 հունիսի 2004 - 05:00 AMT  18:30 GMT
«Թուրքական իշխանության դիրքորոշման մեջ ակնհայտ փոփոխություններ կան: Անկարան ցանկություն է հայտնել նորմալացնել երկկողմ հարաբերությունները»,- Ստամբուլից վերադառնալուց հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի նշած առաջընթացը նկատելի է նաեւ թուրք առաջնորդների հրապարակային ելույթներից: Չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմարշի, որ հրաժարվե էր մասնակցել Թուրքիայի տարածքում ընթացող գագաթաժողովի աշխատանքներին, Ռեջեբ Էրդագոնը գագաթաժողովի ընթացքում իրեն բավականաչափ զուսպ էր պահում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Պաշտոնական Երեւանին հասցեագրված ազդակներն ընդունված են:
---