ՄԱՅԻՍԻ 2-4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԱՌՈՒՍ

29 ապրիլի 2005 - 08:56 AMT  02:11 GMT
Այցի շրջանակներում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

29 ապրիլի 2005 - 08:38 AMT  02:11 GMT
«Ռուսաստանի խորհրդարանը, խեղաթյուրելով Առաջին համաշխարհային պատերազմի իրեն քաջ հայտնի իրադարձությունները, փորձում է դրանք որակել որպես ցեղասպանություն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ԻՐ ՎԵՐԱՊՐԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

29 ապրիլի 2005 - 08:25 AMT  02:11 GMT
Զելենոկումսկի (Ստավրոպալի մարզ) քաղաքապետը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

29 ապրիլի 2005 - 08:02 AMT  02:11 GMT
ԵԽԽՎ կոչը ստորագրած խորհրդարանականների թվում են` 10 թուրք, 10 ռուս, 8 ադրբեջանցի եւ 4 վրացի

ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԹՎՈՎ 17-ՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

21 ապրիլի 2005 - 05:00 AMT  02:11 GMT
Լեհական խորհրդարանի ներքին պալատի ընդունած «հայկական բանաձեւի» նախապատրաստական աշխատանքները երկար չտվեցին: Պաշտոնական Անկարան նույնիսկ չհասցրեց քայլեր ձեռնարկել Սեյմում այդ հարցի քննարկումը խոչընդոտելու ուղղությամբ: Առաջիկայում բանաձեւը կփոխանցվի Վերին պալատ: Կասկած չկա, որ Սենատում էլ գործն առաջ կգնա: Այսպիսով, կարելի է պնդել, որ աշխարհի արդեն 17 երկիր հայերի Ցեղասպանությունը համարում են անառարկելի փաստ: Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կանադայի, Իտալիայի, Վատիկանի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սլովակիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Լիբանանի օրենսդիր մարմինները:
---