12

Լոնդոնի Թագավորական թանգարանում այցելուներին գրքույկներ են բաժանում Հայոց ցեղասպանության մասին

16 նոյեմբերի 2005 - 18:58 AMT  22:55 GMT
«1915 թ.-ին գիտակցաբար իրականացված քաղաքականության հետեւանքով 600 հազարից մինչեւ 1,5 միլիոն հայ է բնաջնջվել»,- նշված է գրքույկում

Թուրքիան հայտնվել է հերթական դիվանագիտական սկանդալի կենտրոնում

16 նոյեմբերի 2005 - 18:30 AMT  22:55 GMT
Թուրքիայի վարչապետը պահանջել է հեռացնել նիստերի դահլիճից RojTV դանիական հեռուստաընկերության լրագրողներին, սակայն այդ պահանջը մերժվել է

Վրաստան մուտք գործելիս հայ վարորդները մաքսավճար չեն մուծի

16 նոյեմբերի 2005 - 17:48 AMT  22:55 GMT
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 15-ին հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997 թվականի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումների կատարելու մասին օրինագիծը:

Բրյուսելի տարածաշրջանի պետքարտուղարը դատապարտվել է Հայոց ցեղասպանության ժխտման համար

16 նոյեմբերի 2005 - 17:42 AMT  22:55 GMT
Համապատասխան որոշում է կայացրել Բելգիայի քաղաքացիական դատարանը

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ելույթով հանդես կգա ԱՊՀ ՄԽՎ 26-րդ նիստում

16 նոյեմբերի 2005 - 17:09 AMT  22:55 GMT
Նիստի ուշադրության կենտրոնում կլինեն թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրները ԱՊՀ տարածքում

Հայաստանը եւ Եգիպտոսը համաձայնագիր կստորագրեն վերահսկողական ծառայությունների համագործակցության վերաբերյալ

16 նոյեմբերի 2005 - 17:00 AMT  22:55 GMT
Հայկական պատվիրակությունը ծանոթացավ Եգիպտոսի Վարչական Վերահսկողության կազմակերպության կառուցվածքին եւ գործունեության հիմնական ուղղություններին

Մ.Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին փոխանցել տնտեսական ոլորտում կուտակած իր փորձը

16 նոյեմբերի 2005 - 15:28 AMT  22:55 GMT
Իրանի նախագահը արտահայտվել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ բազմաբնույթ համագործակցության հետագա ընդլայնման օգտին

Իրանը կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի կապերի զարգացումը

16 նոյեմբերի 2005 - 14:22 AMT  22:55 GMT
«Հայաստանը կարեւոր դեր ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչի վկայությունն են Հայաստանի անկախացմանը հաջորդած տարիներին երկու երկրների համագործակցության տեմպերը»,-հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը

Ռ.Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդներին ՀՀ բարեփոխումներին աջակցելու համար

16 նոյեմբերի 2005 - 13:50 AMT  22:55 GMT
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Եվրահանձնաժողովը 13,5 մլն եվրո կհատկացնի 2006 թվականին «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերի իրականացման համար

16 նոյեմբերի 2005 - 13:24 AMT  22:55 GMT
«ՏՐԱՍԵԿԱ»-ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության Կիեւում կայանալիք նիստում կհաստատվեն առաջնային ծրագրերը
12
---