Քաղաքականություն.

Հայաստանի ուժը կբավարարի Ադրբեջանին ԱՀԿ չթողնելու համար

Ադրբեջանը հուսով է, որ համաշխարհային հանրությունը որոշակի պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի եւ ԼՂՀ դեմ, նույնիսկ չմտածելով, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել հենց իր հանդեպ

3 հուլիսի 2007
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունից անցել է ընդամենը երեք եւ կես տարի, ուստի դեռեւս վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել երկրի տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ: Սակայն միջազգային առումով Հայաստանը բավականաչափ գործուն լծակ է ստացել Ադրբեջանի վրա ներգործելու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն հայտ է ներկայացրել կազմակերպությանն անդամակցելու նպատակով: Ըստ ԱՀԿ կանոնադրության թեկնածու երկրի անդամակցության համար հարկավոր է բացարձակ մեծամասնություն, այսինքն բոլոր երկրները պետք է «կողմ» լինեն:
 
---