Քաղաքականություն.

Թուրքիան կարգավորում է քրդական խնդիրը Հյուսիսային Իրաքի ռմբակոծություններով

Թուրքիայի գործողությունները ուղված են «քրդական հարցի» վերջնական կարգավորմանը եւ հակազդեցությանը Քրդստանի անկախության հռչակմանը

18 դեկտեմբերի 2007
1983 թվականից մինչ 1999 թվականը թուրքական բանակը ընդհանուր առմամբ 24 ռազմական գործողություն է իրականացրել Քրդական Աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այդ ընթացքում կորուստները երկու կողմերից կազմել է 30 հազար մարդ: Այնպես որ, Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների ենթադրվող հենակետերի վերջին ռմբակոծումը առաջինը չէր եւ, ցավոք, ոչ էլ վերջինը: Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ռմբակոծությունների նպատակն էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) Թուրքիայի եւ Իրաքի սահմանին տեղակայված հենակետերը: «Գործողության նպատակն էր ահաբեկչական շարժումը: Այն ոչ մի կերպ ուղղված չէ Իրաքի հյուսիսի քաղաքացիական բնակչության դեմ»,- ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
 
---