Արա Քոչունյան.

Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է

18 սեպտեմբերի 2008
Արա Քոչունյան
Ստամբուլի հայկական համայնքը Սփյուռքում ամենահինն է եւ միաժամանակ` ամենախոցելին: Թուրքիայում ապրելն ու հայ մնալը բավական բարդ է: Բայց դե ապրում են, եւ վերջերս համայնքը նույնիսկ ընդլայնվել է, որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանից մեկնողների հաշվին: Այնուամենայնիվ, ինչպես համայնքում, այնպես էլ ողջ Թուրիքայում, կան տաբուներ` սահմանափակումներ, որոնք գործում են, չնայած Թուրքիայի իշխանությունների` դեպի ԵՄ ձգտելուն: Ստամբուլյան համայնքի այժմյան կյանքի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը:

Էդուարդ Աբրահամյան.

Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում

7 մայիսի 2008
Էդուարդ Աբրահամյան
Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
 
---