Հայաստան և աշխարհ.

Շաբաթվա արդյունքները` ղարաբաղյան հակամարտությունում պատային իրադրություն է ստեղծվել

Սիրիան, որը հարաբերություններ է պահպանում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, կարող է երկրների միջեւ որպես միջնորդ հանդես գալ միայն առաջին փուլում

28 փետրվարի 2009
ԵԱՀԿ Մխ համանախագահների հերթական այցը տարածաշրջան, ցավոք, կլինի այնպիսին, ինչպիսին բոլոր նախորդներն էին, չնայած ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարություններին: Նույնպես եւ անարդյունք է լինելու, համենայնդեպս` հանրության համար, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ենթադրվող հանդիպումը: Կարծես թե եկել է այն պահը, երբ հակամարտության կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջման գնալ:
Տնտեսություն.

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի

23 փետրվարի 2009
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
Քաղաքականություն.

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

Տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը

25 դեկտեմբերի 2008
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
 
---