Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան նյարդային են դառնում քաղաքական գործիչներն օվկիանոսի երկու կողմերում

2 ապրիլի 2010 - 16:43 AMT  05:57 GMT
Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ի գրեթե ցանկացած միջամտություն տարածաշրջանային հակամարտությանը, լավագույն դեպքում անհաջողության է մատնվում: Դա սկսվեց դեռեւս նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք, որը «ժողովրդավարություն» էր կառուցում Իրաքում եւ Աֆղանստանում: Ճիշտ է, Իրանում նա դա անել չհասցրեց, եւ փառք Աստծո: Սակայն այդ նորօրյա պատերազմները, որտեղ չեն կարող լինել հաղթողներ եւ պարտվողներ, քանի որ կանոնավոր բանակը չի կռվում, այլ իսկական պարտիզանական շարժում է ծավալվել, որտեղ ԱՄՆ-ն դատապարտված է պարտության: Այդպես էր Վիետնամում, այդպես էր, երբ ԽՍՀՄ-ը կռվում էր Աֆղանստանում, այդպես է նաեւ այժմ:

Դարավոր ավանդույթները պահպանող Հայաստանը «հոգեւոր հայրենիք» է համաշխարհային արվեստի ներկայացուցիչների համար

1 ապրիլի 2010 - 11:24 AMT  05:57 GMT
Հայաստան էր այցելել համաշխարհային ռոքի լեգենդ, Deed Purple խմբի առաջնորդ Յան Գիլանը: «Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է: Դա ոչ մի կերպ կապված չէ կրոնի հետ: Եթե ես ծնված լինեի Մեքքայում, ապա, համոզված եմ, կաթոլիկ չէի դառնա: Ուղղակի դուք` հայերդ, ինձ դուր եք գալիս»,- ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանը (Deep Purple) մարտի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Յան Գիլանի համերգների ողջ հասույթն ուղղվելու է Գյումրի քաղաքի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Կազմվել է EURO-2012 ընտրական մրցումներին մասնակցելու Հայաստանի հավաքականի խաղացանկի օրացույցը

29 մարտի 2010 - 12:28 AMT  05:57 GMT
Ֆուտբոլ. ՈւԵՖԱ-ում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ֆուտբոլի եվրոպական միության 53 անդամների ներկայացուցիչները, կազմվել է EURO-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի խաղացանկը. «B» խումբ` Հայաստան, Ռուսաստան, Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա եւ Անդորա: «F» խումբ` Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Lատվիա, Վրաստան, Մալթա: «G» խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա եւ «H» խումբ` Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա:

Հայաստանի տնտեսության դոլարիզացիան շարունակվում է

27 մարտի 2010 - 10:21 AMT  05:57 GMT
Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Եվ իրոք, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի վերահսկումն է, որի պատճառը, մասնավորապես, էներգակիրների մոտալուտ բարձրացումն է (ապրիլի 1-ից բարձրանում է գազի գինը), իսկ ամռանը ակնկալվում է ջրամատակարարման գնի բարձրացում: Տեղական փորձագետների կանխատեսումներն այս հարցում անմխիթարական են` 10 տոկոս աճ, այն ցուցանիշի համեմատ, որն ամրագրված է պետբյուջեում` 4+/-1,5%:

Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

27 մարտի 2010 - 10:17 AMT  05:57 GMT
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիները

25 մարտի 2010 - 12:31 AMT  05:57 GMT
Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:
---