Հասարակություն.

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Չկա ավելի լավ բան, քան կարողանալ թշնամուն համոզել, որ մարտի դաշտում կարելի է պահպանել մարդկային արժեքները

7 հուլիսի 2010
Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն
1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:
Հայաստան և աշխարհ.

Քլինթոնի այցը. դրականն ավելի շատ է, քան բացասականը

Ռազմատենչ հայտարարությունները հիմա նյարդայնացնում են համաշխարհային հանրությանը, շուտով Ալիևը կհոգնեցնի բոլորին իր անվերջ նվնվոցով, և համաշխարհային հանրությունն, ի դեմս համանախագահ երկրների, կարող է նրան Ղարաբաղում պատերազմ սկսելու առիթ տալ

6 հուլիսի 2010
Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցը տվեց շատ հարցերի պատասխաններ, ամենից առաջ, պարզեց ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ճիշտն ասած, մնացած հարցերը Հայաստանին քիչ են հուզում, և դա ճիշտ չէ: ԱՄՆ պետքարտուղարի այցը ցույց տվեց, որ տխրահռչակ «մադրիդյան սկզբունքները», դեռ չծնված, մեռել են, իսկ դրանց փոխարեն մենք ունենք «սանկտպետերբուրգյան սկզբունքներ», որոնց հետ Ադրբեջանն ակնհայտորեն չի համաձայնվի` շարունակելով իր ժողովրդին պատմել «շրջանները վերադարձնելու» մասին հեքիաթները: Հարևան երկրի որոշ ԶԼՄ-ներ արդեն հասել են նրան, որ հաղորդում են թե Ալիևը Քլինթոնի հետ փակ դռների հետևում քննարկել է «7 շրջաններից 5-ը վերադարձնելու» հարցը:
ՏՏ ոլորտ.

Հայաստանում կբացվի «Ինտել» գիտական կենտրոն, իսկ հայկական ներկայացուցչությունը Սիլիկոնային հովտում կներկայացնի Հայաստանի ՏՏ ոլորտը ԱՄՆ-ում

Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հիմնական իրադարձությունների ամփոփում

5 հուլիսի 2010
Հայաստանում 2010 թ. հունվար-մայիս ամիսներին կապի բնագավառում կապի ծառայություններից ստացած դրամական հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ` համեմատական գներով: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Միաժամանակ, Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, համակարգիչների արտադրությունն աճել է 6,6%-ով` 2009 թվականի նույն շրջանի (562 համակարգիչ) համեմատ:
Քաղաքականություն.

Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբ

Հունիսի 26-ից հուլիս 2-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփ տեսություն

3 հուլիսի 2010
Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը:
Տնտեսություն.

Հայաստանը ներկայացրել է արժեքթղթերի շուկայի զարգացման իր ներուժը

Հետխորհրդային տարածքի երկրների հետաքրքրությունը փոխներդրումների հանդեպ աճում է

3 հուլիսի 2010
Հուլիսի 1-2-ին Երևանում կայացավ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսը», որը կազմակերպվել էր ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող Cbonds ռուսական տեղեկատվական գործակալության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Կոնգրեսի թեման ներառում էր ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների զարգացման, ինչպես նաև եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների հարցերը:
Սպորտ.

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսություն

2 հուլիսի 2010
Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:
Մշակույթ.

«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնում

Հուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

27 հունիսի 2010
Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը:
 
---