Արցախը կարևորում է «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում

Արցախը կարևորում է «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում

20 հոկտեմբերի 2010 - 11:31 AMT  15:02 GMT
Ռոլի Քլարկ. Անցած 10 տարում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է շուրջ 4000 հա տարածք, ականազերծման կարիք ունի ևս 1000 հա
Ռիմա Վարժապետյան. Հոլոքոսթի զոհերի հուշարձանը ոչ մի րոպե չպետք է առանց հսկողության մնա

Ռիմա Վարժապետյան. Հոլոքոսթի զոհերի հուշարձանը ոչ մի րոպե չպետք է առանց հսկողության մնա

20 հոկտեմբերի 2010 - 11:28 AMT  15:02 GMT
Երեկ երեկոյան Երևանում պղծվել է Հոլոքոսթի զոհերի հուշարձանը
«Միկայի» տղամարդկանց ակումբը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է «St.Petersburg»-ին

«Միկայի» տղամարդկանց ակումբը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է «St.Petersburg»-ին

20 հոկտեմբերի 2010 - 11:20 AMT  15:02 GMT
Միակ հաղթանակը տարել է թիմի առաջատար Լևոն Արոնյանը
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմական համագործակցության մասին

Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմական համագործակցության մասին

20 հոկտեմբերի 2010 - 10:54 AMT  15:02 GMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ
Հեռուստամարաթոն-2010-ի մասնակիցների մեծ թիվը հայերի միասնական կամքի ապացույցը կհանդիսանա

Հեռուստամարաթոն-2010-ի մասնակիցների մեծ թիվը հայերի միասնական կամքի ապացույցը կհանդիսանա

20 հոկտեմբերի 2010 - 10:47 AMT  15:02 GMT
ՀՅԴ-ն կոչ է անում բոլոր հայերին մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2010-ին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 25-ին

Հյուսիսային Կովկասի հայության խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն

16 հոկտեմբերի 2010 - 14:12 AMT  15:02 GMT
Հյուսիսային Կովկասի հայ համայնքներն այնպիսի վիճակում են հայտնվել, ինչ որ լիբանանահայերը 1974թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Լիբանանյան տարբեր խմբավորումներ փորձեցին օգտագործել հայ բնակչությանը, որի հետևանքով շուրջ 100 հազար հայեր հեռացան Լիբանանից:

Չե՞ն վախենում արդյոք Բաքվում, որ այս անգամ իրենց չի հաջողվի խաբել ԵԱՀԿ ՄԽ-ին, և Ադրբեջանն արդեն հրապարակավ օկուպանտ կճանաչվի

8 հոկտեմբերի 2010 - 18:10 AMT  15:02 GMT
Պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ին և այլ միջազգային ատյաններին՝ խնդրելով գնահատման առաքելություն գործուղել «հայկական օկուպացիայի» տակ գտնվող Ադրբեջանի տարածքներ, պնդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Այդ դիմումներում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կենսաոլորտի ոչնչացումը Ադրբեջանի գրավյալ տարածքներում, հրկիզումները, ապօրինի բնակեցումը, զենքի և զինված ուժերի տեղակայումը, թմրանյութերի աճեցումն ու թմրանյութի արտադրությունը, մաքսանենգությունն ու այլ հարցեր»,-հայտարարել է Հասանովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելը

4 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT  15:02 GMT
Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ:

Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

28 սեպտեմբերի 2010 - 13:07 AMT  15:02 GMT
2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

Այս շաբաթը հաջող էր Մելինե Դալուզյանի համար. ծանրամարտի ԱԱ-ում նա նվաճեց բրոնզե մեդալ

24 սեպտեմբերի 2010 - 13:03 AMT  15:02 GMT
Ծանրամարտ. Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով:
---