Ինչպես կհիշվի Պապի այցըՔահանայապետը Հայաստանում՝ թվերով, կարևոր ու հետաքրքիր փաստերով Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր եռօրյա այցը Հայաստան ուխտագնացություն անվանեց: 27 հունիսի 2016 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է Հռոմի պապի հայաստանյան այցի ամենատպավորիչ պահերը: Հռոմի պապը խաչեր է նվիրել վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռի մոտ իրեն դիմավորած և լավաշ ու ծիրան մատուցած երեխաներին: Ֆրանցիսկոսն ամբողջ այցի ընթացքում համբուրում էր, գրկում ու օրհնում երեխաներին: Հանուն խաղաղության իր ուղերձում քահանայապետը դիմել է նաև երիտասարդներին` նշելով, որ ապագան նրանց է պատկանում:
Հայաստանում ուղևորության համար Պապն ընտրել էր Renault մակնիշի $11 հազար արժողությամբ ավտոմեքենան: Ըստ Սբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդիի, Ֆրանցիսկոսը հայտնի է իր համեստությամբ և պարզ կենցաղով: «Հնարավոր է, որոշ մարդիկ ցուցադրում են իրենց հզորությունը մեծ ավտոմեքենաներով, սակայն Պապի ուղերձն այլ է: Նա ցանկանում է ապրել ինչպես բոլորը, լինել նրանցից մեկը»,-ասել է Լոմբարդին:
Հռոմի պապի մատուցած պատարագին ներկա լինելու համար Հայաստան էր ժամանել ավելի քան 3000 ուխտավոր և աշխարհի առաջատար ԶԼՄ-ների մոտ 600 լրագրող: Հռոմի պապն այցելեց 5 եկեղեցի և վանք, նա եղավ Էջմիածնի Մայր տաճարում, Սբ Աստվածամոր վանքում, Շիրակի թեմի Սբ Աստվածամոր եկեղեցում, Սրբոց Նահատակաց եկեղեցում և Խոր Վիրապի վանքում: Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողությանը մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ:
Գյումրիի Վարդանանց հրապարակում մատուցած սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապը կրում էր Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած հագուստը և խույրը: Դրանք զարդարված էին հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով:
Հայաստանցիների համար հիշարժան կլինի նաև Հռոմի պապի հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Երևանում նախագահի նստավայրում ունեցած ելույթում Պապը շեղվել է նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» խոսքից` հավելելով «ցեղասպանություն» եզրույթը: Նա նաև հայտարարել է, որ չկա այլ բառ, ցեղասպանությունից բացի, որը կնկարագրեր 1915-ին հայերի բնաջնջումը թուրքերի կողմից: Հայաստանում Հռոմի պապը երկու անսովոր նվեր ստացավ`քահանայապետի աշխարհում ամենափոքր դիմանկարը, փորագրված սաթի կտորի վրա, ինչպես նաև Նոյան տապանի մանրակերտը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Պապը Վատիկանի դրոշի գույներով` դեղին և սպիտակ վարդեր դրեց անմար կրակի մոտ:
Այցի ընթացքում Պապը մեջբերել է Չարենց, Ներսես Շնորհալի և Գրիգոր Նարեկացի, որին 2015-ին շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը: Անակնկալ էր նաև այն, որ Երևանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողության ժամանակ Պապը հիշատակեց Ղարաբաղն ու հայ-թուրքական հարաբերությունները: «Թող հայ և թուրք ժողովրդների հաշտության ուղին կրկին կյանքի կոչվի, և խաղաղություն հաստատվի Ղարաբաղում»,-ասել է քահանայապետը: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |