Իրան–Ադրբեջան առճակատումը վտանգավոր թափ է հավաքումԻրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Թեև Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, որ հարաբերություններում սկանդալ չկա, ավելի ցածր օղակներում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ հիմա իրանաադրբեջանական առճակատման ամենալարված և վտանգավոր փուլերից մեկն է։ 8 նոյեմբերի 2022 PanARMENIAN.Net - Իրանի և Ադրբեջանի միջև նախիջևանյան առճակատումը նոր և վտանգավոր թափ է հավաքում: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է որոնել այն անձանց, որոնք կանգնած են տարածվող աղմկահարույց հայտարարության հետևում: Ամեն ինչ սկսվեց, երբ իրանական SAHAR հեռուստաալիքը եթերում պատմեց Իրանի նախիջևանյան ժողովրդային շարժում կոչվող կազմակերպության հայտարարության մասին: Այն դիմում է Իրանի իշխանություններին՝ հորդորելով վերցնել Նախիջևանն Ադրբեջանի ձեռքից, զորք տեղակայել այնտեղ և վռնդել Ալիևին, որը տանջանքների է ենթարկում Նախիջևանի ժողովրդին: «Այս շարժումը Իրանից օգնություն է խնդրում՝ հայտնելով, որ Նախիջևանի ժողովուրդը ցանկանում է ինքնակամ անցնել Իրանի իշխանության տակ», – նշել է հեռուստաալիքը: Սա հայտարարություն է, որի ծագումն անհայտ է, և այն առաջին հայացքից Իրանի օգտին է: Մյուս կողմից, Բաքվում կարող են օգտագործել այն որպես պատրվակ՝ առնվազն Ադրբեջանի իրանամետ շրջանակներին ճնշելու համար և ավելին՝ մեղադրելու Իրանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնալու մեջ: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում Նախիջևանը լարվածության միայն մեկ շերտն է: Դրանից բացի Թեհրանը հայտարարեց, որ երկու շաբաթ առաջ Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմակերպել է և կոորդինացրել Ադրբեջանի քաղաքացի: «Այդ անձն է ինքն իրեն ներկայացրել որպես հարձակման կոորդինատոր՝ նշելով, որ կապեր ունի «Իսլամական պետության» Աֆղանստանի թևի հետ», – նշված է Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ:
Իրանի հետախուզության նախարարության տեքստում նշվում է, որ ադրբեջանցին ձերբակալված է, 26 ձերբակալվածի մեջ կան այլ ադրբեջանցիներ և ձերբակալվածների մեծ մասին բռնել են դեպի Ադրբեջանի սահման փախչելիս: Ադրբեջանն էլ աղաղակում է, թե բացահայտել է անօրինական զինված խմբավորում, որը գործում է Ադրբեջանում՝ Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ: «Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավում են ռազմական վարժանքների մեջ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքից դուրս, ֆինանսավորում են նրանց, ուղղորդում, շանտաժի ենթարկում՝ Ադրբեջանի պետական անվտանգության դեմ օգտագործելու նպատակով», – նշված է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ:
Այս ամենից առաջ Իրանի զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով՝ փորձարկելով Արաքսը հատելու սցենար: Եթե Իրանը հատում է Արաքսը, նշանակում է՝ մտնում է Ադրբեջան: Եվ իրանական զորավարժությունն ուղեկցվեց Իրանի թշնամի Իսրայելին և Իսրայելի դաշնակից Ադրբեջանին ուղղված քարոզչական տեսանյութ-երգ սպառնալիքով, որից Բաքվում նկատելի ջղագրգռվեցին: Սրանից հետո Ադրբեջանը զորավարժություն սկսեց Իրանի հետ սահմանին: Եվ Իրանի մեջլիսի նախագահը չեղարկեց Ադրբեջան կատարելիք այցը: Իրանական կողմը հայտարարեց, որ այցը կլինի ավելի պատշաճ ժամանակում: Թեհրան-Բաքու ընթացիկ առճակատումն արագ զարգացող իրադարձություններով է: Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում: Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ամենազգայուն՝ գազի գործոնով Բաժնի այլ նյութերը Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |