ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈւՄԸ ԿՃԵՂՔՎԻ ՄԵԿՈւԿԵՍ ՏԱՐՈւՑ

Այս մասին կարելի է դատել երկաթգծի մայրուղու աբխազական հատվածի շահագործման վրա աշխատող վրացական եւ ռուսական երկաթուղայինների հայտարարություններից:

Այսօր Թբիլիսիում բանակցություններ են սկսվել Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթգծի գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, որոնք առնչվում են երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածի շահագործման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը:
PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին այս նույն թեման քննարկել են «Վրացական երկաթուղային ճանապարհներ» պետական ձեռնարկության տնօրեն Չխիաձեն եւ Ռուսաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարի տեղակալ Զյաբիրովը: Հաղորդակցության վերականգնման խնդիրներին առնչվող քննարկումների սկիզբը դրվել էր մայիսի 29-ին Մոսկվայում, որտեղ հստակեցվել էին ճշտման կարիք ունեցող հիմնական հարցերի շրջանակները: Սրան նախորդել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած զրույցը Էդվարդ Շեւերդնաձեի եւ Վլադիր Պուտինի միջեւ: Երկու պետությունների ղեկավարները հաստատել էին Սոչիի համաձայնագիրը, որը նախատեսում է երկաթգծային ճանապարհների շահագործման հարցերի միասնական լուծումներ եւ Աբխազիայի Գալի շրջան փախստականների վերադարձը: Նշենք, որ ձեռք բերված համաձայնությունները Հայաստանին հնարավորություն կտան ճեղքել տրանսպորտային շրջափակումը, որն ամեն տարի 600 միլիոն դոլարի վնաս է պատճառում:

Ռուսական կողմի առաջարկով առաջին փուլում կուսումնասիրվի մայրուղու Սոչի-Թբիլիսի հատվածի տեխնիկական վիճակը: Ենթադրվում է, որ միայն սրանից հետո կկազմվի ծախսերի ցուցակը եւ կհստակեցվի վերականգնման աշխատանքների ժամանակացույցը: Արդեն հայտնի է, որ վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնելու ռուսական կողմը: Համաձայն աբխազական երկաթուղայինների արված նախնական հաշվարկների, մայրուղու վերականգնման համար կպահանջվի մոտ 60 միլիոն դոլար:

Վրացական կողմն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու վերականգնողական աշխատանքներին: Էդուարդ Շեւերդնաձեի խոսքերով, պատճառը վրացա-աբխազական սահմանում տիրող անկայուն իրավիճակն է, որտեղ գործում են անվերահսկելի բանդիտային խմբավուրումներ: Բացառված չէ, որ աշխատանքներին ներգրավվեն հայ երկաթուղայինները: Սակայն նախապես պետք է լուծվեն շինարարների անվտանգության հարցերը: «Վրացական երկաթուղային ճանապարհներ» ձեռնարկության գլխավոր ինժեներ Թանգիզ Դոնաձեն օրերս հայտարարել է, որ աբխազական հատվածում աշխատանքների անվտանգությունը կարող են ապահովել վրացա-աբխազական գոտում խաղաղության պահպանման հարցերով զաբղվող ԱՊՀ կոլեկտիվ ուժերը: Ինչ վերաբերում է գնացքների անվտանգությանը, ապա պաշտոնական Թբիլիսն պատրաստ է պատասխան տալ Աբխազիայից դեպի Հայաստան ընկած ճանապարհին տեղի ունեցածի համար:

Առայժմ դժվար է խոսել այն մասին, թե Երեւանի կայարանի տոմսարկղերում երբ կվաճառվեն Սոչի-Մոսկվա տոմսերը: Լավատեսները ենթադրում են, որ սա տեղի կունենա արդեն մեկ տարուց: Վրացական երկաթուղայինների ղեկավարի համար այս ժամկետը իրական չէ: Ակակի Չխաիձեի կարծիքով` երկաթգծի վերականգնման աշխատանքները կտեւեն նվազագույնը մեկուկես տարի: Սակայն ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանին քիչ է մնացել ապրել շրջափակման մեջ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---