ԷՐԴԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետը պատրաստվում է Ռուսաստանի նախագահին առաջարկել լինել իր կրտսեր դստեր հարսանիքի հարսնահայրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է սեպտեմբերի 2-ին նախատեսված այցը Թուրքիա: Այս որոշումն Անկարայում ըմբռնումով է ընկալվել: Այս առիթով հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզարի միջեւ: Ռուսաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ կայցելի Անկարա գալիք շաբաթ: Այցի օրակարգը կմնա նույնը:
PanARMENIAN.Net - Ավելի քան 500-ամյա ռուս-թուրքական հարաբերություննեի պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի ղեկավարը կայցելի Թուրքիա: (Իհարկե, չհաշված Նիկոլայ Երկրորդի այցը Կարս, որը Թուրքիային էր անցել 1917թ.-ից): Ռուսները Թուրքիան ավանդաբար թշնամական երկիր են համարում: Այս մասին են մասնավորապես վկայում չորս ռուս-թուրքական պատերազմները: (Նշենք, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես Մոսկվան եւ Անկարան բարիկադների տարբեր կողմերում էին): Ռուսների հանդեպ թուրքերը եւս նմանատիպ զգացմունքներ էին տածում եւ մինչ վերջերս ընկերական հակումներ չէին ցուցաբերում: Ռուս առաջնորդների հետ կապ հաստատելու` նախկին վարչապետի անհամարձակ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Բյուլեթ Էջեւիթին Բորիս Ելցինը հրաժարվեց ընդունել: Այս դեմարշը Անկարայում նույն կերպ գնահատվեց:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սառը պատերազմը շարունակվում էր մինչ վերջերս: Այնուհանդերձ, Պուտինի օրոք Մոսկվայի վերաբերմունքը Անկարայի հանդեպ մի փոքր մեղմվեց: Կրեմլը բարեկամանալու պատրաստակամության ազդակներ է ուղարկում: Վերջերս պարզվել է, որ նախքան նախագահի պաշտոնում հայտնվելը Վալդիմիր Պուտինն այցելել է Թուրքիա. 90-ականներին, երբ նա ընտանքիով հանգստացել էր Անթալիայում: Ի դեպ, թուրք վարչապետ Ռեջեբ Էրդագոնը համառորեն պնդում էր այցի օրակարգում ընդգրկել նաեւ Անթալիայում եւ Իզմիրում հյուրընկալվելը, քանի որ գիտակցում էր, որ Պուտինի այցը ռուս տուրիստներին հիացրած վայրեր կարող էր հիանալի գովազդ լինել: Սակայն հրաժարումն Էրդագոնին այնքան էլ չհիասթափեցրեց, քանի որ Պուտինը շտապեց հաճոյախոսել թուրք առաջնորդին` ստիպելով նրան մեղմանալ: «Ռեջեբ Էրդագոնն ինձ վստահություն է ներշնչում: Նրանում ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ նա իր խոսքի տերն է: Նա իրականացրել է այն ամենը, ինչի մասին ասել է, որքան էլ դժվարին չէր դա»,- թուրքական ԶԼՄ-ին տրված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը սեր է խոստովանել նաեւ հենց Թուրքիային: «Վերջին տարիներին ես իրապես սկսեցի սիրել այդ երկիրը»,- ասել է նա: Հիշեցնեմ, որ խոսքն այն երկրի մասին է, որի հետ չեչենական անջատողականների կապը վաղուց ապացուցված է:

Էրդագոնը Պուտինի հասցեին նույնպես հաճոյություններ չի խնայում: Թուրքական մամուլը պնդում է, որ վարչապետը մտադիր է ռուս առաջնորդին խնդրել լինել իր կրտսեր աղջկա` Սյումեյի հարսանիքի հարսնահայրը: Աղջիկը միայն վերջերս է հասարակությանը ներկայացվել, եւ, կարծես թե, որեւէ մեկի հետ չի հանդիպում: Սակայն Պուտինի հետ բարեկամանալու համար Էրդագոնը կարող է անմիջապես ամուսնացնել արդեն չափահաս դստերը: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Էրդագոնի ավագ դստեր` Էսրույի հարսանիքի հարսնահայրը հունական վարչապետ Կոստաս Կարամանլիսն էր, իսկ անցյալ տավա օգոստոսին, որդու` Բիլալի հարսանիքին, այդ պատվավոր առաքելությունը վստահվել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին: Էրդագոնի արեւելյան դիվանագիտությունն այս կերպ թույլ տվեց նրան երկու լուրջ հարցերի լուծմանն ուղղված կարեւոր քայլեր անել` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ Աթենքի հետ հարաբերությունների նորմալացումը: Ռուս առաջնորդի հետ բարեկամությունը նույնպես կարող է բավականաչափ օգտակար լինել: Թուրք ժուռնալիստների կարծիքով, կրտսեր դստեր օգնությամբ Էրդագոնը կարող է առավելագույնս շահավետ պայմաններ ապահովել ռուսական ԿԱ-50-2 ուղղաթիռների ձեռքբերման գործարքում, ինչպես նաեւ ակնկալել ռուսական ներդրումներ գազատարերի ենթակառուցվածքներում: Թուրքերին մնում է միայն ափսոսալ, որ էրդագոնը այդքան քիչ երեխաներ ունի: Թե չէ, կարող էր Ռոբերտ Քոչարյանին էլ հարսնահայր հրավիրել եւ դրանով փորձել մեղմել աշխարհով մեկ ծավալված Ցեղասպանության փաստի ընդունմանն ուղղված արշավը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---