ԵՐԵՎԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲԱՆԴԱՐ-ԱԲԲԱՍ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՀՆԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հանդիպումը Իրանի Հորմոզգան օստանի նահանգապետ Էբրահիմ Դերազգիսուի հետ, որը գլխավորում է Հայաստանի մայրաքաղաքում գտնվող այդ գավառի առեւտրատնտեսական պատվիրակությունը: Քննարկելով Հորմոզգան օստանի եւ Հայաստանի տարբեր մարզերի միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները` Էբրահիմ Դերազգիսուն եւ Անդրանիկ Մանուկյանը նշել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման լավ միտումները եւ երկկողմ համագործակցության բարձր ներուժը: Հանդիպման ընթացքում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը հայտնել է Երեւանի շահագրգռվածությունը Բանդար-Աբբաս ծովային նավահանգստի հնարավորությունները տարանցիկ բեռնափոխադրումների համար: Անդրանիկ Մանուկյանը նաեւ նշել է Երեւանի եւ Թեհրանի բարեկամական եւ բարի դրացիական հարաբերությունները եւ ընդգծել Իրան-Հայաստան երկրորդ ավտոմայրուղու շուտափույթ կառուցման կարեւորությունը: Իր հերթին, Էբրահիմ Դերազգիսուն նշել է Խորմոզգան օստանի բարձր տրանսպորտային ներուժը եւ արտահայտվել է բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման օգտին: Նա ընդգծել է, որ Իրանի տրանսպորտային ներուժը եւ մասնավորապես Խորմոզգան օստանի ծովային նավահանգիստները եւ ազատ տնտեսական գոտիները լավ հիմք են հանդիսանում հայ-իրանական համագործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---