«525» ԹԵՐԹ. ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼ Է

PanARMENIAN.Net - Օրերս Թեհրանում հուշագիր է ստորագրվել Իրանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցության վերաբերյալ, որը մեծ արձագանք է ստացել: Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այդ փաստաթուղթը, որն ընդգրկում է Իրանից Ուկրաինա գազատարի անցկացման հարցերը, ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ է կրում, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Հուշագրում գազատարի կառուցման հետ կապված ֆինանսական եւ շինարարական հարցերի ուսումնասիրման համար նախատեսվում է համատեղ հանձնաժողովի ստեղծում, այդ թվում գազատարի երթուղին որոշելու համար: Հենց երթուղին է բոլորից շատ հետաքրքրում ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմին: Ակնկալվում էր, որ հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն իրանցի, ուկրաինացի, ռուս եւ վրացի մասնագետներ, սակայն օրերս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Հայաստան: Դա մատնանշում է, որ շատ հավանական է, որ իրանա-ուկրաինական գազատարը անցկացվի հենց Հայաստանով: Եվ Կիեւը, եւ Թեհրանը վաղուց արդեն նման երթուղին նպատակահարմար էին համարում, երկու երկրների պաշտոնատար անձինք հայտարարում էին այդ երթուղու մեծ տնտեսական շահավետության մասին: Դրա հետ մեկտեղ, նրանք չեն բացառել գազատարի մի մասի անցկացումը Թուրքիայի տարածքով, նույնիսկ հայտարարել են, որ Թուրքիայի մասնակցությունը կարող է ավելի կարեւորել գազատարի նշանակությունը: Սակայն այդ նախագծում Թուրքիայի ընդգրկումը կասկածներ է հարուցում, քանի որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերը ուղարկվել է ոչ թե Թուրքիային, այլ Հայաստանին: Ավելին Իրանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, թե ցանկացած մեղադրանք այդ երկրի հասցեին առ այն, որ գազամուղը չի անցնի Թուրքիայի տարածքով, անհիմն են, քանի որ, իրենց խոսքերով, Թուրքիան «թափանցիկ» վերաբերմունք ցույց չտվեց իր տարածքով դեպի Եվրոպա իրանական գազը արտահանելու հարցում, հետապնդելով ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակներ: Այդ պատճառով իրանական գազի արտահանումը համաշխարհային շուկա Թուրքիայի տարածքով այդպես էլ չկայացավ, եւ իրանական կառավարությունը որոշեց իր գազը արտահանել Հայաստան-Վրաստան-Ուկրաինա, Արեւելյան Եվրոպա երթուղով: Ինչպես երեւում է, Թեհրանը արդեն կողմնորոշվել է գազի արտահանման երթուղու հարցում, եւ այդ երթուղին անցնում է Հայաստանով: Թուրքական մամուլը բնութագրում է այդ որոշումը առաջին հերթին որպես քաղաքական` նշելով, որ Իրանի կողմից գազի արտահանումը Հայաստանի տարածքով դա Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ է: Այդ պատճառով, Թուրքիան փակ պահելով Հայաստանի հետ սահմանը, ցանկանում է հասնել նրան, որ Երեւանը հրաժարվի իր նկրտումներից, կապված Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հետ, այն դեպքում,երբ Իրանը օրեցօր ընդլայնում է իր կապերը Հայաստանի հետ: Դա կիապված է նրա հետ, որ որոշ հարցերի շուրջ Իրանի շահերը չեն համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ: Մի խոսքով, Իրանի կողմից իր գազի արտահանումը Հայաստանի տարածքով հարկ է գնահատել որպես տնտեսական աջակցություն այդ երկրին, ինչպես նաեւ որպես քայլ, ուղղված տարածաշրջանում տնտեսական եւ ուժային բալանսի հավասարեցմանը: Այդ պատճառով էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանման հիմնական նավթատարը, որը շահագործման հանձնվեց Թուրքիայի եւ Արեւմուտքի աջակցությամբ,զգալի մատհագություն առաջացրեց Թեհրանում, որն ի պատասխան առաջ քաշեց իր գազը դեպի Ուկրաինա եւ Արեւելյան Եվրոպա Հայաստանի տարածքով արտահանելու երթուղին: Ըստ փորձագետների, իրանական կողմի այդ քայլը կարող է փչացնել նրա հարաբերությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, գրում է «525» թերթը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---