13  14.05.13 - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Եղվարդի «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն

«Շահնազարյան» ՍՊԸ-ն շուրջ 8 000 տոննա խաղող կմթերի

«Շահնազարյան» ՍՊԸ-ն շուրջ 8 000 տոննա խաղող կմթերի

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:

Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ՌԴ և Ուկրաինա, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից մթերվել է 1.65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազար 815 տոննա խաղող: Արդյունքում՝ արտադրվել է 3.82 մլրդ դրամի արտադրանք, որից 3.79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է:

2013 թվականի 1-ին եռամսյակում ընկերության կողմից արտադրվել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ՌԴ և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8 000 տոննա խաղող:

Ներկայում ընկերության կողմից իրականացվում են թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156.4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8 հազար 800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել սույն թվականի հոկտեմբերին:

Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որի համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ:

Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար:

«Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով արդեն՝ 65.63 մլն դրամի հարկ:

Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ` 172 հազ դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---