Karcher-ը ծրագրում է գործունեություն ծավալել Հայաստանի հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի ոլորտում

PanARMENIAN.Net - Գերմանական Karcher ընկերությունը կներկայացվի հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսին, որն ակտիվորեն զարգանում է Հայաստանում, Pan ARMENIAN. Net-ի թղթակցին հայտարարել է գերմանական Karcher ընկերության տարածաշրջանային մենեջեր Իլհոմժոն Ֆայզիեւը Հայաստանում ընկերության ներկայացուցչության 10-ամյակին նվիրված շնորհանդեսի ժամանակ: «Մենք ցանկանում ենք ընկերությանը նոր կողմով ներկայացնել, քանի որ Karcher-ը բազմակողմանի ընկերություն է եւ մի քանի նպատակային խումբ ունի», - ասել է նա: Նրա խոսքերով, այդ ուղղությունները Հայաստանում հաջողություն ունեն, ուստի այսօր կներկայացվի այն տեխնիկան, որը թույլ կտա լուծելու այդ ոլորտում ծագող որոշակի խնդիրներ:



Ֆայզիեւը հաղորդել է, որ Հայաստանում Karcher-ի ներկայացուցչությունն իրացնում է տարեկան 450 000 եվրո գումար, 2009 թվականին ծրագրվում է այդ գումարը հասցնել 500 000 եվրոյի: Տարածաշրջանային մենեջերն ավելացրել է, որ ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի մասնագիտական տեխնիկայի 80-85 տոկոսը եւ կենցաղային տեխնիկայի 10 տոկոսը:



Գերմանական Karcher ընկերությունը (Alfred Karcher GmbH & Co. KG) հիմնադրվել է գյուտարար Ալֆրեդ Կերխերի (Alfred Karcher) կողմից 1935 թվականին: Սկզբնապես ընկերությունը մասնագիտանում էր արդյունաբերական տաքացուցիչ էլեմենտների արդյունաբերության ուղղությամբ. հայտնի դարձել է «Karcher Salt-Bath» վառարանների շնորհիվ, որոնք անմիջապես հայտնի են դարձել: Ընկերության գոյության 10 տարվա ընթացքում վաճառվել էր այդ սարքի շուրջ 1200 նմուշ:



Այսօր Karcher -ն ողջ աշխարհում հայտնի է մաքրությանը վերաբերող ամեն ինչում առաջատարի իր դիրքով: Հայտնի են ընկերության արտադրած փոշեկուլներն ու փոքր լվացամեքենաները: Karcher-ի կիրառման բնագավառը շատ մեծ է, իսկ մաքրող տեխնիկայի տեսականին մրցակիցների նախանձն է հարուցում: Արդյունաբերական եւ կենցաղային փոշեկուլները, ինչպես նաեւ Karcher լվացամեքենաներն օգնում են լուծելու խնդիրների լայն շրջանակ, եւ թույլ են տալիս ապահովել ժամանակի զգալի տնտեսում եւ բարձր շահութաբերություն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---