«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստակ չվերթերի համար նախատեսվող զեղչերի մասին

PanARMENIAN.Net -
Հայաստանում բանակի օրվա եւ կանանց միջազգային օրվա տոնակատարությունների կապակցությամբ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հատոիկ զեղչեր է սահմանել Սամարա-Երեւան-Սամարա եւ Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ չվերթերի համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ավիաընկերության հաղորդագրության մեջ:



Ըստ հաղորդագրության 18 տարեկանից բարձր տղամարդիկ կարող են 15 տոկոսի զեղչ ստանալ 2010թ. հունվարի 25-ից փետրվարի 23-ը կատարվող չվերթերի համար:



Մարտի 8-ի կապայցությամբ 18 տարեկանից բարձր կանայք 25 տոկոս զեղչ կստանան 2010թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը կատարվող չվերթերի համար:



«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է գործել ռուսական շուկայում 1993թ. դեկտեմբերից: Ընկերությունը կատարում է ողեւորների եւ բեռների ավիափոխադրումներ, զբաղվում է տոմսերի վաճառքով, օդանավերի վերանորոգմամբ ու սպասարկմամբ: Հիմնականում ընկերությունը շահագործում է A 320 եւ A321 օդանավերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---