2010 թ-ի հունվարին Հայաստանում հարկային եւ մաքսային եկամուտների 14% աճ է գրանցվել

PanARMENIAN.Net -
2010 թ-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվարի հավաքագրումները գերակատարվել են եւ' հարկային, եւ' մաքսային մասով` պետբյուջե է մուտքագրվել 40 մլրդ դրամից ավելի գումար, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է մոտ 14 տոկոսով, սոցիալական վճարների մասով եւս աճ է արձանագրվել. հավաքագրվել է 6.78 մլրդ դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճը կազմել է 41.8 տոկոս, հաղորդում է Կոմիտեի մամլո ծառայությունը:



«Եվ' այս ցուցանիշը, եւ', առհասարակ, համակարգում արձանագրված բարեփոխումների գոհացնող ընթացքը միանշանակ արդյունք է նաեւ կադրային խրախուսման այն քաղաքականության, որը տարեսկզբին քննադատության արժանացավ որոշ լրատվամիջոցների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---