Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի կունենա տեխնիկական աջակցության համաժողով

Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի կունենա տեխնիկական աջակցության համաժողով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի կունենա տեխնիկական աջակցության համաժողով: «Համագործակցության շրջանակներում առկա է զգալի պոտենցիալ, սակայն տեխնիկական աջակցության գոյություն ունեցող գործիքակազմն անարդյունավետ են կիրառվում»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հանձնարարել է նախարարներին համաժողովում ապահովել փոխնախարարների ներկայությունը: Համաժողովից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն արդյունքները, որոնց համաձայն առանձին նախարարություններ կարող են պարզաբանել տեխնիկական աջակցության գործիքների կիրառման մեթոդները պետական մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---