Ներսես Երիցյան. Արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը11 դեկտեմբերի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսության աճի նոր մոդելի էությունը արտահանման ավելացման մեջ է. այն ամենն, ինչ ստեղծվում է Հայաստանում արտադրության ու ծառայությունների ոլորտում պետք է ենթակա լինի արտահանման, այսինքն մրցունակ լինի միջազգային շուկաներում»,-ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար «b>Ներսես Երիցյանը «Հայաստանում արտահանման խթանման խնդիրները» խորհրդաժողովի բացմանը: Ըստ նրա, ճգնաժամը բացահայտեց, որ առանց Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրների լուծման, երկիրը չի կարողանա կայուն աճ ապահովել հաջորդ տասնամյակում: «Մյուս երկրների փորձը, որոնք ավելի լավ դիմակայեցին ճգնաժամին, ցույց տվեց, որ որքան շատ է արտահանում երկիրը, այնքան լավ է նա դիմակայում ճգնաժամերին: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելացնի գլոբալ մրցունակությունը, իր ապրանքներն համաշխարհային շուկա հանելու հնարավորություններն ու ունակությունները: Այդ նպատակով մենք պետք է օրինակ վերցնենք զարգացած երկրների տնտեսություններից»,-ասել է նախարարը: Երիցյանը հավելել է, որ արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը, արդյունքում պարզելով տարբեր ոլորտներում արտահանման ներուժը: Սակայն, ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ բիզնեսն ու ներդրումային միջավայրը բավարար են այդ գաղափարների իրագործման համար:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |