Հայ գործարարները մտադիր են ներդրումներ կատարել Վրաստանի զբոսաշրջային գոտում

PanARMENIAN.Net - Հայ գործարարները մտադիր են 7 մլն դոլարի ներդրումներ կատարելՎրաստանի զբոսաշրջային գոտում: Մասնավորապես, գործարարների խումբը նախատեսում է 5 մլն դոլարի ներդրումներ կատարել Քոբուլեթիի զբոսաշրջային գոտում, հաղորդում է Բիզնես Գրուզիան:

Ինչպես հայտնում են գործարարները, նրանք հանդիպել եմ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, և երկու հյուրանոցների շինարարության հայտերն արդեն տրվել են: Այս փուլում գործարարներն անցկացնում են խորհրդակցություններ` կապված Անակլիայի զբոսաշրջային գոտու հետ:

Նրանց խոսքերով, բացառված չէ, որ գործարարները մինչև 2 մլն դոլարի ներդրումներ կատարեն Անակլիայում: Հայ գործարարները նշում են, որ նրանց գրավում են զբոսաշրջային գոտիներում գործող հարկային արտոնությունները:

Նշենք, որ տվյալ պահին Քոբուլեթիի ազատ զբոսաշրջային գոտում գործում են 20 ներդրողներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---