«Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ կներդնի սննդամթերքի և մրգերի արտահանման ոլորտում 3 փետրվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգմանը: Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ է ներդնում սննդամթերքի և մրգերի սառեցման և վերամշակման ժամանակակից արտադրության ստեղծման մեջ: Ըստ նրա, ծրագրի իրականացման արդյունքում արտադրանքի արտահանումը Հայաստանից կհասնի 70 հազար տոննայի, կստեղծվի 500 աշխատատեղ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագիրն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն կխթանի գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև արտահանումը: Բացի այդ ՀՀ կառավարությունը թույլ է տվել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից: Ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը թեթև արդյունաբերության ոլորտում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |