Վաչե Գաբրիելյան. Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը![]() 9 փետրվարի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն էժան ապրանքի ներկրումը խթանելու քաղաքականություն չի վարում: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով կառավարության գնաճային քաղաքականության վերաբերյալ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արա Նռանյանի հարցին: «Կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը: Խոսքն ընդամենը գնում էր առկա ապրանքի գնաճը զսպելու ուղղությամբ միջոցների ձեռնարկման մասին»,- ասաց նախարարը: Խոսելով հանրապետությունում ընդհանուր գնաճային ֆոնի մասին` Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները Հայաստանում գնաճային ռիսկերը նվազեցնելու համար: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |