Հայաստանում գազի նոր սակագները հայտնի կդառնան փետրվարի վերջին 9 փետրվարի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ` հանրապետության համար գազի սակագների սահմանման շուրջ: Ինչպես կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը, բանակցությունների արդյունքների մասին կհայտարարվի մինչև փետրվարի վերջ: «Հայաստանի նախագահը կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի երկրում էներգակիրների գնաճը կանխվի», - ասաց Մովսեսյանը` պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին: Թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ կառավարությունը գազի գնաճը զսպելու համար, Մովսեսյանն ասել է. «Կփորձենք վերահսկել իրադրությունը զանազան տարածաշրջանային սխեմաներում ընդգրկելու միջոցով»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱՄՆ Պետդեպ․ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է Նշվել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ |