Արամ Համբարյան.Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նպատակն է վերջ դնել Վաշինգթոնի` Թուրքիային աջակցելու քաղաքականությանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում24 մարտի 2006 PanARMENIAN.Net - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը(ԱՀԴՀ) ԱՄՆ ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերություններից է, որի գործնեությունը հիմնականում ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Օամանյան Կայսրությունում 1915 թվականի Հյաց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախաշեմին Pan ARMENIAN.Net գործակալությունը դիմել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանին հանձնախմբի վերջին շրջանի իրականացրած գործնեությունը լուսաբանելու, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապվցած վերջին շրջանի իրադրությունների մեկնաբանման խնդրանքով: . Վերջին ժամանակներում ասում են, որ հայկական լոբբին ավելի ուժեղ է, քան հրեականը: Որքանո՞վ է ճիշտ այդ կարծիքը: Չնայած, որ դժվար է համեմատել, որքանով է ազգերից ինչ-որ մեկի լոբբին ուժեղ մյուսից, քանի որ դրանք տարբեր հարցերի շուրջ են աշխատանք տանում, լրիվ պարզ է, որ ԱՄՆ հայկական լոբբին ուժեղ է եւ համոզված է, որ հայ ժողովուրդը, թե' իր հայրենիքում եւ թե' դրա սահմաններից դուրս իր ճակատագրի տերն է: Բերեմ տարբեր բնագավառներում մեր հաջողությունների օրինակներ: Մենք բացել ենք Հայաստան-Կալիֆորնիա առաջին առեւտրային գրասենյակը, որ աջակցելու է երկկողմանի առեւտրի զարգացմանը եւ նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Վերջին երկու տարիների ընթացքում, հայ-ամերիկյան առեւտրային հարաբերությունների զարգացմանը ուղղված մեր ջանքերի շնորհիվ, հայկական արտադրության արտահանումը ԱՄՆ աճել է` 37.6 մլն. դոլարից(2003թ.) հասնելով 45.8 դոլարի(2005թ.): ԱՀԴՀ ավելի քան 50 կազմակերություն հիմնականում բացվել են ոչ ավանդական նահանգներում. Նեւադա, Արիզոնա, Ֆլորիդա եւ Տեխաս: Ավելացել է Հայաստանին եւ Ղարաբաղին տրվող ֆինանսական օգնությունը` սկսած 1991 թվականից, կազմել է 1.6 մլրդ. դոլար:Բացի այդ նշեմ Հայաստանի տրվող 235 մլն. դոլարը «Հազարմյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսում եւ ԶԼՄ-ներում աճել է դիմակայությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման նկատմամբ: Օրինակ, անցյալ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը 40 կողմ եւ 7 դեմ ձայնով ընդունվեց Կոնգրեսի կոմիտեի կողմից: 2000 թվականին Բանաձեւի օգտին քվեարկել էր 24, դեմ 11 հոգի: Բացի այդ, ԱՄՆ 50 նահանգներից 38-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպիսի՞ միջոցառումներ եք նախատեսում անցկացնել ԱՄՆ-ում` կապված 1915 թվականի Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի հետ: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նպատակը այս տարվա ապրիլին, ինչպես եւ միշտ, վերջ դնել Վաշինգթոնի` Թուրքիային աջակցելու քաղաքականությանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում, ազդել Անկարայի վրա, որպեսզի վերջինս ընդունի իր պատասխանատվությունը այդ ոճրագործության համար, ինչպես նաեւ աջակցել Հայոց հարցով բանաձեւի ընդունմանը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին,ապա, ինչպես եւ վերջին տարիներին, ԱՀԴՀ-ն պատրաստվում է համապատասխան միջոցառումներ անցկացնել Կոնգրեսում, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համայնքում: Այդ միջոցառումները կաջակցեն Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, ինչպես նաեւ ջանքերին, ուղղված նրան, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթի ժամանակ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, մենք անհանգստացած ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի արած հայտարարության շուրջ առաջացած իրադրության կապակցությամբ եւ կտրականապես դեմ ենք հանդես գալիս Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարաության պատճառով նրան հետ կանչելուն: Մենք նաեւ անհանգստացածենք այն փաստով, որ PBS հեռուստաընկերությունը ապրլին եթեր է տրամադրելու Ցեղասպանությունը ժխտող անձանց: Մենք հակազդելու ենք այդ ամենին բոլոր հնարավոր մակարդակներում: Ինչպիսին է ռեակցիան ԱՄՆ-ում` Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատան ավերման կապակցությամբ: Արդեն ավելի քան երեք ամիս է պաշտոնական Վաշինգթոնը ոչ մի բառ անգամ չի ասում Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական հուշարձանների պարբերական ոչնչացման մասին: Հայաստան իր վերջի այցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, այդ իրադարձություններին վերաբերող հարցերին պատասխանելիս, դատապարտեց հայկական խաչքարերի ոչնչացումը, բայց ոչ ավելին: Դա, իհարկե, հակադրվում է ԱՄՆ բարձրաձայն դատապարտություններին` թալիբների կողմից Բուդայի արձանի ոչնչրացման կապակցությամբ 2001 թվականին:Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Ամերիկայի հայկական լոբին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական օգնության պարիտետը ապահովելու համար: Մենք ակտիվ աշխատանք ենք տանում ԱՄՆ Ներկայացուցչական պալատում եւ Սենատում, որպեսզի պարիտետը վերականգնվի, քանի որ պարիտետի խախտումը Ադրբեջանի օգտին, կբերի նրան, որ Բաքուն կշարունակի սպառնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |