«ԱրմենԹելի» գլխավոր տնօրենը գոհ է 2009 թվականի երկրորդ եռամսյակում ընկերության ցուցանիշներից

PanARMENIAN.Net - «ԱրմենԹել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline)գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն գոհ է առաջին կիսամյակում ընկերության ցուցանիշներից: «Ես բավարարված եմ այդ դինամիկայով եւ զարգացման այն մակարդակով, որը ցուցաբերել է ընկերությունը 2009 թվականի երկրորդ եռամսյակում», - ասել է նա:



Գլխավոր տնօրենի խոսքերով, երկրորդ եռամսյակում զուտ գործառնական հասույթն աճել է 7 տոկոսով, 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ, եւ կազմել է շուրջ 18 մլրդ դրամ: Ինչպես նշել է Կլիմկոն, ընկերության կողմից ձեռնարկված մարքեթինգային միջոցառումների արդյունքում, ճգնաժամը փոքր չափով է անդրադարձել ընկերության բաժանորդների վրա: Միջին ամսական տրաֆիկի ցուցանիշը մեկ բաժանորդի հաշվով (MOU), երկրորդ եռամսյակում աճել է ավելի քան 36 տոկոսով, առաջին եռամսյակի համեմատությամբ, միաժամանակ աճել է մեկ բաժանորդի միջին հաշվի մակարդակը` ARPU-ն` 5 հազար դրամ:



Երկրորդ եռամսյակում կազմավորված բաժանորդային բազայի դինամիկան, չնայած ճգնաժամին եւ կոշտ մրցակցային պայմաններին, նույնպես «ուրախություն է պատճառում»: «Մենք ցուցաբերեցինք մեր ակտիվ բաժանորդային բազայի, թե- ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, աճ, որը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 տոկոս եւ հասել բջջային բիզնեսի 486 հազար բաժանորդի», - հաղորդել է Կլիմկոն: Այդ առնչությամբ գլխավոր տնօրենը նշել է, որ ի տարբերություն մյուս ընկերությունների, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն օգտագործում է ակտիվ բաժանորդային բազայի հաշվարկման եռամսյա մեթոդաբանություն:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---