Այսօր մեկնարկեց հայալեզու բովանդակությանը նպաստող «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլը 7 սեպտեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Beeline-համալսարանում» «ԱրմենՏել» ընկերությունը և «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն միասին հայտնեցին «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլի մեկնարկի մասին։ «Նոր մեդիա դպրոց»-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին և համացանցի տարբեր հարթակներում ունենալ սեփական բլոգը։ «Նոր մեդիա դպրոց»-ում ուսումն անվճար է, այնտեղ կարող են դիմել սովորելու համար բոլոր ցանկացողները։ Դպրոցը ստեղծվել է «ԱրմենՏել»-ի և «Ժառանգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ «Այսօր ինտերնետը ձեռք է բերել սեփական էմոցիաները արտահայտելու բնավորություն։ Կարևոր է գրագետ և գեղեցիկ գրել բլոգում։ «ԱրմենՏել»-ի համար կարևոր խնդիր է ոչ միայն երիտասարդությանը հասանելի դարձնել ինտերնետը և օնլայն շփումը, այլև սովորեցնել, թե ինչպես ճիշտ շփվել, բաց և գեղեցիկ արտահայտել մտքերը»,- նշեց ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։ «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ դպրոցի հիմնական նպատակներից է ինտերնետում հայալեզու բովանդակության զարգացումը։ «Շեշտը դրվելու է հատկապես հայալեզու բլոգների ստեղծման վրա։ Իհարկե մասնակիցների ընտրությունից առաջ անցկացվում է փոքր թեսթ, որի ընթացքում ստուգում են համակարգչային գիտելիքները։ Նաև տեսնում ենք, թե որքանով է ծանոթ ոլորտին։ Եթե արդեն բավական փորձ ունի բլոգոսֆերայումմ, միգուցե և դասընթացի կարիքը չունի»,- նշեց Անուշ Բեղլոյանը։ Անուշ Բեղլոյանի խոսքով՝ «Նոր մեդիա դպրոցում» դասավանդելու են մի շարք հայտնի բլոգերներ և միաժամանակ տարբեր ոլորտի մասնագետներ, ինչպիսին են բլոգեր և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան, բլոգեր և լրագրող Արթուր Պապյանը, հայկական Վիքիպեդիայի ակտիվ մոդեռատոր Ալեքսեյ Չալաբյանը և նոր մեդիայի մասնագետ Արփինե Գրիգորյանը։ Վերջիններս կպատմեմն ինչպես բացել սեփական բլոգը, ինչպես գրել ինտերնետում, ինչպես հետաքրքիր և արդյունավետ գրել և կկիսվեն փորձով։ «Նոր մեդիա դպրոց» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր դասընթաց անցկացվում է ամեն ամիս՝3 շաբաթ տևողությամբ։ «Նոր Մեդիա Դպրոցն» ունի նաև իր կայքը և Facebook խումբը, որտեղ կարելի է ծանոթանալ դպրոցի նորություններին և մասնակցելու պայմաններին։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱԽ քարտուղար․ Ռուսաստանն է հանձնել ԼՂ–ն Ադրբեջանին, առանց ՌԴ–ի թույլտվության պատերազմ չէր լինի «Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար Ըստ նրա, շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին» ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն Հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ |