Հայ կիբերսպորտի մարզիկները Հայաստանը կներկայացնեն «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011»-ին Փարիզում

Հայ կիբերսպորտի մարզիկները Հայաստանը կներկայացնեն «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011»-ին Փարիզում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը կայացած «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011» մրցումների հայաստանյան որակավորումները եզրափակվել են։ Այսօր մրցույթի նախաձեռնող «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց հաղթողներին և հայտնեց աշխարհի գավաթին Հայաստանը ներկայացնողների անունները։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 1մլն 700 հազար դրամ։ Հաղթողները ստացան դրամական պարգևներ և հրավիրվեցին «ԱրմենՏել»-ի գրասենյակ շրջայցի։ Իսկ FIFA 11 մարզաձևի հաղթողները՝ Կարեն Ծովինարովը, Լևոն Սաքեյանը և Արթուր Առաքելյանը հոկտեմբերի վերջում կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու աշխարհի գավաթին։

«Համակարգչային սպորտն ավելին է, քան խաղը։ Այստեղ դրսևորվում են մասնակիցների խմբային աշխատանքի հատկանիշները, խմբային հոգին։ Սա արդեն կիբերսպորտի երկրորդ խոշոր առաջնությունն է, որին աջակցում է «ԱրմենՏելը»։ Բոլոր մասնակից մարզիկները մեր ապագա ՏՏ ոլորտի մասնագետներն են»,-նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։

«Մենք նկատել ենք, որ երբ օպերատորն է նման կարևորություն տալիս կիբերխաղերին, մասնակից մարզիկներն էլ ավելի լուրջ և պրոֆեսիոնալ են մոտենում դրանց»,- ավելացրեց «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը։

«Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011» մրցումների հայաստանյան որակավորումներին մասնակցեցին ավելի քան 70 պրոֆեսիոնալ մարզիկներ FIFA 11, PES 2011, Call of Duty:ModernWarFace2, Counter-Strike1.6 խաղային մարզաձևերում։ Մրցումների նախաձեռնողն է «ԱրմենՏել» ընկերությունը EDGE gaming ընկերության համագործակցությամբ։

«Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ»-ն համակարգչային խաղերի հեղինակավոր առաջնություն է։ Այն առաջին անգամ անց է կացվել Ֆրանսիայում։ Իսկ 2003թ-ից մրցումներն անցկացվում են մեծ մասշտաբով։ Աշխարհի գավաթին ներկայացվող մարզաձևերի մի մասը սպորտային սիմուլյատորներ են, մյուս մասը FPS (First Person Shooter) ժանրի։

2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում։ Մրցումներին մասնակցելու են 50 երկրի ավելի քան 600 մարզիկներ։

DGE gaming ընկերությունը, որը զբաղվում է խաղերի ասպարեզում մրցումների կազմակերպմամբ և իրականացմամբ, գնել է Հայաստանի համար «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011»-ի մասնակցության իրավունքը։

Հղումներ թեմայով.
3  06.10.11 - ESWC կիբերսպորտի միջազգային առաջնությանը նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---