ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՔ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

PanARMENIAN.Net - Վերջերս Ռուսաստանում բացվել են երեք կիրակնօրյա հայկական դպրոցներ: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնում, դրանցից երկուսը բացվել են Կրասնոդարի մարզի Կրիմսկ եւ Գորյաչի Կլյուչ քաղաքներում եւ մեկը` Նիժնի Տագիլում: Ներկայումս նախարարությունը զբաղվում Է նրանց դասագրքերով ապահովելու խնդրով: Նշենք, որ մինչ այդ Ռուսաստանում գործում էր 23 հայկական դպրոց, որոնցից 19-ը` հանրակրթական էին, 4-ը` կիրակնօրյա: Դպրոցներում սովորում է շուրջ 6400 աշակերտ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---