Ճապոնիայում գործում է միայն մեկ ատոմային ռեակտոր

Ճապոնիայում գործում է միայն մեկ ատոմային ռեակտոր

PanARMENIAN.Net - Ճապոնիայում գործում է միայն մեկ ատոմային ռեակտոր` «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի 6-րդ ռեակտորի աշխատանքի պրոֆիլակտւիկ դադարից հետո: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին երկուշաբթի հաղորդել է ՏԵՐՍՈ ընկերության կայանի օպերատորը: Այսպիսով, ՏԵՐՍՈ ընկերության բոլոր 17 ատոմային ռեակտորների աշխատանքը դադարեցվել է:

Միակ գործող ռեակտորը «Տոմարի» ԱԷԿ-ում է, որը գտնվում է Հոկկայդո կղզու վրա, սակայն այն ևս կդադարի գործել մայիսի առաջին կեսին: Ճապոնիայի 54 ատոմային ռեակտորներն էլ կդադարեցնեն իրենց աշխատանքը:

Ռեակտորների մի մասի աշխատանքն ավտոմատ դադարեցվել է 2011թ մարտի 11-ի երկրաշարժի ժամանակ, մյուս մասինը` անհրաժեշտ պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով, որոնք իրկանացվում են 13 ամիսը մեկ անգամ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---