Վարազդատ Հարոյանը հավաքի է մասնակցում գերմանական «Քյոլն» ակումբի կազմում

Վարազդատ Հարոյանը հավաքի է մասնակցում գերմանական «Քյոլն» ակումբի կազմում

PanARMENIAN.Net - «Փյունիկ» ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը պաշտոնական հրավեր է ուղարկել Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա մարտի 25-29-ը անցկացնի գերմանական թիմում:

Ինչպես հաղորում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, «Քյոլնի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը երկար ժամանակ է, ինչ հետևում են Հարոյանի խաղին և դեռ վաղուց էին հրավիրում մեր ֆուտբոլիստին, սակայն միայն այս պահին հարմար ժամանակ գտնվեց Հարոյանին Գերմանիա գործուղելու համար: Հարոյանը մարտի 25-ին ներկա է եղել Բունդեսլիգայի հերթական տուրի Դորտմունդի Բորուսիայի դեմ խաղին, իսկ հաջորդ օրերին երեք անգամ կմասնակցի գլխավոր թիմի մարզմանը:

Մարտի 29-ին Հարոյանը կվերադառնա Երևան և «Փյունիկի» կազմում կնախապատրաստվի ՀՀ առաջնության «Բանանցի» հետ խաղին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---