Ֆրանսահայերը շոկի մեջ են ասորիների ցեղասպանությունը չճանաչելու ՀՀ ԱԺ որոշումից![]() ![]() PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը չճանաչեց ասորի ժողովրդի ցեղասպանությունը, ֆրանսահայ կազմակերպությունները հայտարարեցին, որ նրանք շոկի մեջ են՝ այդ որոշումն անվանելով «խայտառակ», PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսահայերը, որոնք առաջ են մղում Հայոց ցեղասպանության ճանաչումը, չեն կարողանում հասկանալ ԱԺ որոշումը, որը ճիշտ և օրինական որոշում չկայացրեց: Ինչպես հայտարարել են ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ անարդարացի որոշման պատճառով հայտնի փիլիսոփա Բերնար Անրի Լևիի «մերժվածների համերաշխության» մասին խոսքերն իմաստազրկվում են: Մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ Հույների, ասորիների և Օսմանյան կայսրության այլ ժողովրդների ցեղասպանութունը ճանաչելու ու հիշատակի օր սահմանելու մասին բանաձևի քվեարկությունը: Օրինագիծը չընդունվեց, քանի որ կողմ քվեարկեց ընդամենը 17 հոգի, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |