Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը ԱԱ-ում կհանդիպի Պերուի հետ

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը ԱԱ-ում կհանդիպի Պերուի հետ

PanARMENIAN.Net - Սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում, որն անցնում է Դորտմունդում, Հայաստանի հավաքականը հաղթել է Մակեդոնիային 3:0 հաշվով:

Մեսրոպ Ղուկասյանը 3:0 հաշվով ուժեղ է գտնվել Ջոկո Ջոչկոսկիից, Մուրադ Հասրաթյանը 3:2 հաշվով հաղթել է Քրիստիան Ստանոյկովսկուն, երրորդ միավորը Հայաստանին բերել է Ալեքսանդր Դիարյանը, որը 3:1 հաշվով հաղթել է Ֆիլիպ Մլադենովսկուն:

81-82 տեղերի համար հայկական հավաքականը կպայքարի Պերուի հետ, որը 3:1 հաշվով հաղթել է Բահրեյնին: Իսկ Բահրեյնն ու Մակեդոնիան կկիսեն 83-84 տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---