Պենտագոն. Իսրայելը կարող է պարտադրել ԱՄՆ-ին միջամտել Իրանի դեմ պատերազմին

Պենտագոն. Իսրայելը կարող է պարտադրել ԱՄՆ-ին միջամտել Իրանի դեմ պատերազմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան գտնում է, որ Իրանի միջուկային օբեյկտները գրոհելու Իսրայելի որոշումը կստիպի ԱՄՆ-ին ներքաշվել ռազմական հակամարտության մեջ՝ նախատեսվածից ավելի շուտ: Պենտագոնի ղեկավարը չի ճշտել, թե ԱՄՆ-ն ինքնաբերաբար կմիանա Իսրայելին հարձակման դեպքում, թե ոչ:

Պանետտան չի հայտնել, թե Օբամայի վարչակազմը ինչ ռազմավարություն է որդեգրելու Իրանի հարցում:

Իր հեթին, Պենտագոնի ղեկավար Կարլ Վուգը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները շեշտը դնում են դիվանագիտության ու Իրանի հանդեպ միջազգային ճնշման վրա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---